Հա

Քաղաքական

10/07/2021 - 11:50

«Գրաւեալ Հադրութի եւ Շուշիի բնակիչները շատ աւելի ամուր կը պահեն Բերձորը, Աղաւնոն եւ Սուսը». Ն. Յոխիկեանի նոր առաջարկը

Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Արցախի Քաշաթաղից հեռացած կամ տեղահանւած բնակիչների մի մասը յայտարարում է, թէ ոչ մի կերպ չի ցանկանում կրկին Արցախում հաստատւել' պահանջելով իրեն տուն կամ գումար յատկացնել ՀՀ-ում։ Նրանք այն հայերն են, որոնք 1990-ականներին ՀՀ-ից են տեղափոխւել Արցախ վերաբնակեցման։

Բերձորում, Աղաւնոյում եւ Սուսում հայերը կարող են ապրել, թէպէտ դեռեւս կան որոշ անվտանգային եւ կենղացային խնդիրներ, որոնք եւս կարճ ժամանակում կը յաղթահարւեն։ Ամէն դէպքում այնտեղ այսօր ապրում են քիչ թւով հայեր, որոնք ոչ ադրբեջանցիների զոհ են դառնում, ոչ էլ սովից մեռնում են։ Ամենադժւար պահերին հէնց նրանք պահեցին Բերձորը, այսօր էլ նրանք Բերձորում են։

Արցախի կառավարութեանը առաջարկել եմ այն քաշաթաղցիներին, որոնք չեն ցանկանում կրկին ապրել նշածս բնակավայրերում, ՀՀ կառավարութեան հետ համագործակցութեամբ այդ մարդկանց բնակարան յատկացնել այնտեղ, որտեղից նրանք հեռացել են 1990-ականներին, իսկ Բերձորի, Սուսի եւ Աղաւնոյի նրանց տներն ու ունեցւածքը տալ Արցախի գրաւեալ տարածքներից տեղահանւած մեր հայրենակիցներին։

Ինքս իմ կապերով գտնելու եմ բարերարների եւ գործարարների, որոնք նաեւ ֆինանսական օգնութիւն կը յատկացնեն Բերձորում, Աղաւնոյում ու Սուսում ապրող հայերին։

Հադրութի ու Շուշիի շրջանների արցախցիները շատ աւելի ամուր կը պահեն հայրենի հողը։ Նրանք սովոր են թշնամու հարեւանութեամբ ապրելուն եւ լաւ են գիտակցում, որ միայն հողի վրայ ապրելով են այն պահում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։