Հա

Քաղաքական

10/07/2021 - 11:55

«Դաւիթ Տօնոյեանն ինքն իրեն պէտք է գնդակահարէր. այն նախարարը, որն այսպէս պարտւում է, պէտք է չլինէր»․ Գէորգ Գէորգեան

Մոսկւայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից վերադառնալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը յուլիսի 9-ին Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում հանդիպել է կլոր-սեղանի շուրջ արտախորհրդարանական այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանգել էին աւելի վաղ արւած առաջարկին ու սեղմել Փաշինեանի ձեռքը։

«alikonline.ir» - Մոսկւայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից վերադառնալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը յուլիսի 9-ին Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում հանդիպել է կլոր-սեղանի շուրջ արտախորհրդարանական այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանգել էին աւելի վաղ արւած առաջարկին ու սեղմել Փաշինեանի ձեռքը։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում «Հայ ազգային ճակատ» կազմակերպութեան ղեկավար, ռազմական գործիչ Գէորգ Գէորգեանը նշեց, որ այս հանդիպումը շարունակութիւնն է Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտաւորութիւնների, որով նա վերջնականապէս պէտք է ոչնչացնի Հայաստանի ինքնիշխանութիւնը, որովհետեւ, եթէ, պլանների համաձայն, Ադրբեջանին է յանձնում Տաւուշի մարզի գիւղերը, բացում Մեղրիի միջանցքը, Ադրբեջանին յանձնում տարածքներ նաեւ այլ մարզերից, ապա Հայաստանն այլեւս մնում է միայն Երեւանով, ու Հայաստանին զրկում են ինքնիշխանութիւնից։

«Եթէ մի մարդու ասում են, որ թուրքի շահն է առաջ տանում, հնարաւոր չէ այդ մարդու հետ գնալ հանդիպել ու ասել, թէ՝ հանդիպում ենք՝ ի շահ Հայաստանի Հանրապետութեան։ Նա, ով ի շահ թուրքի է աշխատել, հիմա չի կարող դառնալ ի շահ Հայաստանի աշխատող։ Ժողովրդի ու պետութեան համար որեւէ բան անելու համար նախ պէտք էր դաւաճանին պատասխանատւութեան ենթարկել, իսկ նրանք, ովքեր դա չեն անում, գնում են գործարքի, կիսում են դաւաճանի ստորագրութիւնը»,- ասաց Գէորգեանը։

Անդրադառնլով Պուտին-Փաշինեան հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հնչեցրած արտայայտութեանը, ըստ որի, Հայաստանին սպասւում են սուր եւ զգայուն հարցեր, Գէորգ Գէորգեանն ասաց, որ Փաշինեանը հէնց այդ սուր եւ զգայուն հարցերի լուծման համար է, որ փորձում է արտախորհրդարանական ուժերի շրջանում ունենալ լայն կոնսոլիդացիա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սպասւող խաղաղութեան պայմանագրի կնքման համար։

«Փաշինեանը փորձում է ապահովագրել իրեն, որովհետեւ գիտի, որ այդ քայլից յետոյ կարող են ընդդիմանալ։ Հիմա բոլորի հետ փորձում է «բարիդրացիական» յարաբերութիւններ կառուցել, իսկ իրականում այդ բոլոր ուժերի հետ Փաշինեանն իր հախուհաշիւն ունի»,- ասաց զրուցակիցը։

Գէորգեանը Հայաստանի սուվերեն տարածքների հաշւին կայացւող գործարքների համատեքստում դիտարկեց նաեւ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի զորացրումը։

«Խաչատուրովի ազատումը կապւած է նրա հետ, որ այն մարդկանց, որոնք կարող են խոչընդոտել այս ապազգային իշխանութեան գործողութիւններին, պէտք է լռեցնել»,- ասաց Գէորգեանը՝ նշելով, որ նոյն տրամաբանութեամբ, ինչպէս նաեւ մանր վրէժ լուծելու ցանկութեամբ է առաջնորդւում իշխանութիւնը նաեւ Սիւնիքի մարզում համայնքապետերին ձերբակալելով ու բերման ենթարկելով։

«Պետական մտածելակերպ չունեն։ Մանր վրէժխնդրութեան հարց են լուծում, դրանից բացի, նաեւ ուզում են ազատւել այդ մարդկանցից, որ նրանք չխանգարեն իրենց, որովհետեւ հիմա գնում է գործընթաց Հայաստանի ինքնիշխանութեան ոչնչացման։ Հայաստանի՝ միջազգայնօրէն ճանաչւած սահմանները նորից սահմանազատում են»,- ասաց Գէորգեանը։

Եթէ Սիւնիքի սահմանները պահպանող համայնքապետերից, Տաւուշը պաշտպանող Գրիգորի Խաչատուրովից ազատւելով՝ իշխանութիւնը ճանապարհից հեռացնում է իր ծրագրերը խոչընդոտողներին, այդ դէպքում ի՞նչ խնդիր է փորձելու լուծել, եթէ Պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանին նշանակի Արտաքին գործերի նախարարի պաշտօնում, Գէոգ Գէորգեանը պատասխանեց.

«Դաւիթ Տօնոյեանը 44-օրեայ պատերազմում չակերտաւոր յաղթեց, հիմա նոյն յաջողութեամբ Հայաստանի ինքնիշխանութիւնը կը կործանի, կը պրծնենք։ Շախմատի խաղաքարերը որտեղ ուզում են՝ դնեն, ի՞նչ տարբերութիւն։ Դաւիթ Տօնոյեանն է, Սամուէլ Բաբայեանն է, ի՞նչ տարբերութիւն։ Պետական շահի տեսանկիւնից Դաւիթ Տօնոյեանն ինքն իրեն պէտք է գնդակահարէր. այն Պաշտպանութեան նախարարը, որը պատերազմն այսպէս խայտառակութեամբ պարտւեց, ինքը պէտք է չլինէր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։