Հա

Քաղաքական

11/07/2021 - 13:00

«Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից դէ-ֆակտօ լիակատար եւ կառավարելի շրջափակման մէջ». Էլբակեան

Քաղաքագէտ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Քաղաքագէտ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«ՀՀ Տաւուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտէզի հիման վրայ GPS-ային սահմանագծում անցկացնելու դէպքում

- Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնները, ըստ էութեան, ստորագրելու են կապիտուլեացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակութեան գահավիժման եւ ազգային ինքնութեան քայքայման կանխատեսելի հետեւանքներով,

- Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ եւ Կայան գիւղերը Սիւնիքի Շուռնուխ եւ Որոտան գիւղերի նման կիսւելու են, Այգեհովիտ եւ Դիտաւան գիւղերը յայտնւելու են թշնամուց ընդամէնը 300-500 մետր հեռաւորութեան վրայ,

-  Այս 6 գիւղերը զրկւելու են իրենց արօտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գիւղերի հայաթափմանը,

- Ոսկեպար գիւղը կարող է «աշխարհագրական նպատակայարմարութեան» անւան տակ ամբողջութեամբ յանձնւել Ադրբեջանին՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի եւ նախկին Վերին Ոսկեպար անկլաւի միջեւ,

- Կիրանց եւ Աճարկուտ գիւղերը յայտնւելու են շրջափակման մէջ, քանի որ դէպի այդ գիւղեր իրական ճանապարհ մենք չենք ունենալու,

- Հայաստանը Վրաստանին եւ Ռուսաստանին կապող Իջեւան-Նոյեմբերեան միջպետական նշանակութեան ճանապարհի 2.05 կմ հատւած անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպէս Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դաւիթ Բէկ ճանապարհի հիմնական մասը, եւ մենք այդտեղ ունենալու ենք այն նոյն խնդիրները, ինչ հիմա ունենք Սիւնիքում,

- Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից դէ-ֆակտօ լիակատար եւ կառավարելի շրջափակման մէջ։

Լուսանկարը՝ ենթադրաբար թշնամուն յանձնւելիք Վերին Ոսկեպարում՝ 13-րդ դարի Կալապանի եկեղեցու տարածքում»։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։