Հա

Քաղաքական

12/07/2021 - 12:10

«Ինչո՞ւ է Բաքուն առաջ քաշում ԼՂ խնդրի հայ-ադրբեջանական տարբերակը». Բաբայեանը` իրավիճակի մասին

Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորման հեռանկարին` նշելով գործընթացի իրաւական, պատմական ու աշխարհաքաղաքական գործօնները։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորման հեռանկարին` նշելով գործընթացի իրաւական, պատմական ու աշխարհաքաղաքական գործօնները։

Եթէ Ադրբեջանը յայտարարութիւն է անում, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականութեանը, քանի որ արցախեան հիմնախնդիրը կարգաւորւած չէ այնքան, որքան գոյութիւն ունի Արցախը, որը Արցախը, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետեւ այդ դէպքում Արցախը կը վերածւի ռեզերւացիայի կամ համակենտրոնացման ճամբարի։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի ԱԳՆ Դաւիթ Բաբայեանը։

Ըստ նրա` եթէ Ադրբեջանը յայտարարում է, որ արցախեան խնդիրը լուծւած է, ըստ երեւոյթին ցանկանում է ցոյց տալ, որ Արցախը 44-օրեայ պատերազմից յետոյ այս ծանր վէրքերը ստանալով` այլեւս իր պատկերացմամբ սուբիեկտ չէ, ուստի սկսում է երկրորդ փուլը։

«Մենք հակամարտութիւնը կոչում ենք ադրբեջանա-ղարաբաղեան` շեշտելով, որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ մեր միջեւ է, իսկ իրենք առաջ են քաշում հայ-ադրբեջանական տարբերակը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային յաւակնութիւններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա իրենք իրագործում են երկրորդ փուլը` շահագործելով այսպէս կոչւած Զանգեզուրի հանգամանքը եւ նոյնիսկ ստեղծել են Արեւելեան Զանգեզուրի տնտեսական գօտի` դրա մէջ ներառելով Արցախի յարակից տարածքները, որոնք պատմականօրէն կապ չունեն Զանգեզուրի հետ»,- նշեց Արցախի Հանրապետութեան արտգործնախարարը։

Բաբայեանի կարծիքով` եթէ ասում են Արեւելեան Զանգեզուր, ուրեմն կայ նաեւ Արեւմտեան Զանգեզուր, որն ադրբեջանցիների պատկերացմամբ Հայաստանի Սիւնիքի մարզն է, հետեւաբար արցախեան խնդիրն, ըստ Բաբայեանի, կամաց-կամաց վերաձեււում է, յետոյ այլ տարածքների նկատմամբ ադրբեջանցիները նոյնպէս ցուցաբերելու են որոշակի նկրտումներ։

«Անկախ ամէն ինչից` Մինսկի խմբի համանախագահները կը շարունակեն իրենց աշխատանքը, որովհետեւ դա հիմնախնդրի կարգաւորման միակ ձեւաչափն է։ Կը պահանջւի ժամանակ, որպէսզի լիարժէք ձեւով վերսկսւեն բանակցութիւնները։ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ միշտ եղել է մեր արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը։ Այլ տարբերակ չկայ»,- նշեց Բաբայեանը։

Անդրադառնալով այն պատմական իրողութեանը, որ 1988 թ. յուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը յայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին, Բաբայեանն ընդգծեց, որ հիմնախնդիրը գտնւում է պատմական, իրաւական ու աշխարհաքաղաքական հարթութիւններում եւ մեր տարածաշրջանում այժմ գերակշռում է վերջին գործօնը, բայց դա չի նշանակում, որ պէտք է մոռացւեն միւս երկու գործօնները։ Ըստ նրա` միշտ պէտք է լինել իրատես, չգործել վիրտուալ կեանքում եւ չցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ կեցւածք։

Յիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ յայտարարութիւն են ընդունել ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ։

Եռակողմ յայտարարութեան համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւել է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զէնքով, 90 զրահամեքենաներով, 380 միաւոր աւտոմոբիլային եւ յատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերւում հայկական զինւած ուժերը։ Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է 5 տարի ժամկէտով` 5 տարւայ ժամանակահատւածով աւտոմատ երկարաձգմամբ, եթէ կողմերից որեւէ մէկը ժամկէտի աւարտից 6 ամիս առաջ չյայտարարի այդ դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։