Հա

Քաղաքական

13/07/2021 - 10:20

«Դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրաւունքի, բարոյականութեան կոպտագոյն խախտում է, գարշելի դրսեւորում»․ Դաւիթ Բաբայեան

Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի խօսքով՝ Ադրբեջանում հաւատարմագրւած դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրաւունքի, բարոյականութեան կոպտագոյն խախտում է, գարշելի դրսեւորում։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ նման այցելութիւններն իրենք դատապարտում են։

«alikonline.ir» - Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի խօսքով՝ Ադրբեջանում հաւատարմագրւած դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրաւունքի, բարոյականութեան կոպտագոյն խախտում է, գարշելի դրսեւորում։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ նման այցելութիւններն իրենք դատապարտում են։

«Նման այցերը նոյնն են, ինչ լեգիտիմացնելը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը, լեգիտիմացնելը Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ այդ եռադաշինքը։ Դրանց մէջ երկրներ կային, որ իրենց դրել են ժողովրդավարութեան ջատագովների տեղը։ Այդ այցելութիւնը ջնջում է այդ ամէնը, սարսափելի հարւած է նրանց վարկանիշին։ Ես չգիտեմ՝ խաւիարի՞, թէ՞ մանաթի ազդեցութեան տակ են գնացել, կապ չունի, պարզապէս այդ քայլով ոտնահարել են մարդասիրական իրաւունքը, հարւածել են իրենց երկրի վարկանիշին եւ լեգիտիմացրել են ահաբեկչութիւնը, ցեղասպան քաղաքականութիւնը»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում հաւատարմագրւած դիւանագիտական կորպուսների եւ միջազգային կազմակերպութիւնների շուրջ 100 ներկայացուցիչներ այցելել էին Արցախի գրաւեալ տարածքներ՝ Շուշի ու Վարանդա (Ֆիզուլի)։ Այցը կազմակերպւել էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից։ Միջազգային դիւանագէտներին ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմէթ Հաջիեւը։

Նշենք նաեւ, որ ուղեւորութեանը մասնակցում էին Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Աւստրիայի, Շւեդիայի, Լեհաստանի, Իսրայէլի, Չինաստանի, Ճապոնիայի, Մալազիայի, Հարաւային Կորէայի, Բելառուսի, Ուկրայինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդական Արաբիայի, Կատարի, Ալժիրի ու այլ երկրների դեսպանները, ինչպէս նաեւ՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի ներկայացուցիչները։ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները հրաժարւել էին Շուշի այցելելու պաշտօնական Բաքւի հրաւէրից:

Դաւիթ Բաբայեանը բարձր գնահատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանները չեն այցելել Շուշի, չեն մասնակցել այդ «ֆարսին» եւ «շոուին»։ «Սարսափելի տպաւորութիւն եմ ստացել, բայց մենք չպէտք է վհատւենք, այլ ընդհակառակը, պէտք է պարզապէս իմանանք, թէ ով ով է»,- ասաց նա։

Դաւիթ Բաբայեանը երկրորդական համարեց այս իրավիճակում այն, որ նախկինում, երբ դեռ Ադրբեջանը Շուշին չէր գրաւել, Հայաստանում հաւատարմագրւած այլ երկրների դեսպանները չեն այցելել հայկական քաղաք։

«Կարեւոր է այն, թէ ինչու են հիմա այցելել՝ իմանալով այս ամէնը։ Այդպէս լաւ չէ, թող այցելէին հայ ռազմագերիների գնդակահարութեանը։ Դա է, չէ՞ ստացւում։ Ինչո՞վ է դրանից տարբերւում նրանց մասնակցութիւնն այդ ամենին»,- ասաց նա։

Դաւիթ Բաբայեանն իր դժգոհութիւնը յայտնեց, որ Շուշի այցելել են նաեւ միջազգային կառոյցներից ներկայացուցիչներ, նորից շեշտեց՝ իրենք դատապարտում են դա։ «Դա գարշելի խախտում է միջազգային մարդասիրական իրաւունքի, բարոյականութեան»,- ասաց նա։

Դիտարկմանը, թէ արդեօք Հայաստանը չպէտք է արձագանգէր եւ դատապարտեր, քայլեր ձեռնարկէր դրա դէմ, Դաւիթ Բաբայեանն արձագանգեց, որ չի ցանկանում այդ դիսկուրսին մասնակցել։ «Այդ մասին պէտք է հարցնել համապատասխան մարմիններին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թէ միջազգային համայնքն ինչ վերաբերմունք ունի հիմա՝ պատերազմից յետոյ ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ, ապա ըստ Արցախի արտաքին գործերի նախարարի, մի շարք երկրներ բացայայտօրէն միշտ էլ պաշտպանել են Ադրբեջանին, մի շարք երկրներ եղել են անտարբեր, որոշներն են սատարել են Արցախին, կիսել են նրա ցաւը։ «Միշտ այդպէս է եղել»,- ասաց նա։

«Այս իրավիճակն էլ մի բան է, որ պէտք է մեր աչքերը բացի։ Ադրբեջանցիները հիմա էլ լաւ աշխատում են։ Նրանք կազմակերպւած են, ունեն աշխարհաքաղաքական պայքարի մեծ փորձ։ Մենք նրանցից պէտք է ինչ-որ բաներ սովորենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պէտք է նմանւենք նրանց։ Մենք մեր քաղաքականութիւնը պէտք է վարենք՝ մեր ազգային շահերից ելնելով։ Թող ոչ ոք էլ դրա հետ կապւած չհամարձակւի իր դժգոհութիւնը յայտնել»,- ասաց նա։

Անդրադառնալով նորից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ այցի հրաւէրի մերժմանը, նրան, որ դա ադրբեջանական կողմը «դեմարշ» էր դա անւանել եւ յայտարարել, որ «Մինսկի խումբը վերջնականապէս մահացել է», Դաւիթ Բաբայեանը նշեց, որ ամէն դէպքում ձեւաչափի երկրները մնում են իրենց դիրքերում՝ յայտարարում են, որ պէտք է շարունակւեն բանակցութիւնները։ «Մենք էլ ենք կարծում, որ դա ամենայարմար ձեւաչափն է»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին
    Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին

    20-րդ դարավերջին Հայաստանի անկախութեան վերականգնումը եւ հայկական զոյգ հանրապետութիւնների (ՀՀ եւ ԼՂՀ) ստեղծումը շրջադարձային եղան մեր ժողովրդի պատմութեան մէջ։ 1980-ական թթ. երկրորդ կէսին, հաւատալով գորբաչովեան «վերակառուցման» քաղաքականութեանը, հայ ժողովուրդը փորձեց հասնել Արցախի ազատագրութեանը։ 

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Պատմական իրողութիւններ եւ ճակատագրական հետեւանքներ
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Պատմական իրողութիւններ եւ ճակատագրական հետեւանքներ

    Հայութեան՝ ազգային գիտակցութեամբ օժտւած հատւածի համար Արցախի ազատագրումը նորագոյն շրջանի ազգային գլխաւոր ձեռքբերումն էր, որովհետեւ անգամ Հայաստանի անկախութեան տեսլականը շատ աւելի իրականանալի հեռանկար ունէր, քան Լեռնային Արցախի հայկականութեան պահպանումը եւ նրա ազատագրումը ադրբեջանական լծից, իսկ հայկական Արցախի գոյութիւնը լուրջ պատւար էր դառնալու Հայաստանի համար՝ էականօրէն մեծացնելով միասնական հայրենիքի ընդհանուր ներուժը։

  • «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան
    «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը ԱԺ-ում.

  • Արցախի թեմը նոր կայքէջ ունի
    Արցախի թեմը նոր կայքէջ ունի

    Գործարկւել է ՀԱԵ Արցախի թեմի կայքէջը: Կայքէջում ներկայացւած են Արցախի թեմի պատմութիւնը, ընթացիկ եւ առաջիկայ ծրագրերը, տեղեկութիւններ կան բռնազաւթւած տարածքներում մնացած Արցախի քրիստոնէական սրբավայրերի եւ գործող եկեղեցիների մասին: Կայքէջի հասցէն է https://artsakhdiocese.am

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։