Հա

Քաղաքական

13/07/2021 - 12:30

«Երբ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչո՞ւ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան». Աւետիք Իշխանեան

Անցեալ տարի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ պարզւեց, որ Հայաստանի բռնապետիկն իր «հպարտ» ժողովրդից գաղտագողի, գիշերւայ մթութեան քողի տակ ստորագրեց կապիտուլեացիան, հազարաւոր զայրացած մարդիկ դուրս եկան ինքնաբուխ բողոքի։ Հաւաքւածները չունէին առաջնորդ, ով նրանց կը կազմակերպէր, կուղղորդէր հետագայ քայլերը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«alikonline.ir» - Անցեալ տարի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ պարզւեց, որ Հայաստանի բռնապետիկն իր «հպարտ» ժողովրդից գաղտագողի, գիշերւայ մթութեան քողի տակ ստորագրեց կապիտուլեացիան, հազարաւոր զայրացած մարդիկ դուրս եկան ինքնաբուխ բողոքի։ Հաւաքւածները չունէին առաջնորդ, ով նրանց կը կազմակերպէր, կուղղորդէր հետագայ քայլերը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«Հաւաքին ներկայ չէր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Այդ հետագայում պիտի ստեղծւէր «Հայրենիքի փրկութեան կոմիտէն» բաղկացած տասնեակ, միմեանց խանդող եւ չվստահող «կուսակցութիւններից»։ Ամէն դէպքում ժողովրդի արժանապատւութիւն ունեցող եւ պայքարի պատրաստ հատւածը հաւատաց նրանց եւ մասնակցեց բողոքի հաւաքներին՝ ամէն օր յուսալով որեւէ վճռական քայլի։

Սակայն ընդդիմութիւնը գնալով փակուղային «սահմանադրական» ճանապարհով, հաւաքւածներին ոգեւորում էր, յոյսը դնելով մէկ ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարեանի վճռականութեան, մէկ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի սկզբունքայնութեան, մէկ իմքայլականների ապաշխարհման, հետագայում ղժղժանի կազմակերպած «ընտրութիւնների», այսօր էլ խեղճուկրակ Սահմանադրական դատարանի վրայ։

Յարգելի ընդդիմադիրներ, երբ անցեալ տարի, 2020թ․ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչո՞ւ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան։ Չէ՞ որ ՍԴ-ն քայքայւում էր եւ Արցախի յանձնումը վաւերացնելու եւ այսօրւայ համար։ Իսկ դուք, այսօր այդ, առանց այն էլ սարսափած կառոյցից հերոսութիւն էք պահանջում, ինքներդ ընդունակ չլինելով կատարել նոյն հերոսութիւնը»,- գրել է Իշխանեանը։

 

Յարակից լուրեր

  • «Այդ ամենից եւ 44-օրեայ պատերազմի վայրագութիւններից յետոյ շարունակում էք ցեղասպան թշնամուց խաղաղութիւն մուրալ». Իշխանեան
    «Այդ ամենից եւ 44-օրեայ պատերազմի վայրագութիւններից յետոյ շարունակում էք ցեղասպան թշնամուց խաղաղութիւն մուրալ». Իշխանեան

    Նման վայրագութիւնները թշնամու կողմից եղել են կան եւ կը լինեն, բայց նրանց այսօրւայ սպանութիւնների թիւ մէկ պատասխանատուները Հայաստանի իշխանութիւններն են, իրեն գարշապետիկի գլխաւորութեամբ։ Եւ պատկերացնո՞ւմ էք, այսօր (հոկտ. 2-ին, Խմբ.) Հայաստանի արտգործնախարար կոչեցեալ գործակալը Ժնեւում պէտք է հանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ, ձեռքը սեղմի, ժպտայ, շնորհակալութիւն յայտնի եւ չոքած խաղաղութիւն աղերսի։ 

  • «Նա իր հարցազրոյցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դաւաճանական ինքնախոստովանութիւն էր». Իշխանեան
    «Նա իր հարցազրոյցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դաւաճանական ինքնախոստովանութիւն էր». Իշխանեան

    Նիկոլ Փաշինեանի հարցազրոյցն ըստ էութեան դաւաճանական ինքնախոստովանութիւն է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով նախօրէին Փաշինեանի ծաւալուն հարցազրոյցին:

  • Արեւմո՞ւտք, թէ՞ արեւելք
    Արեւմո՞ւտք, թէ՞ արեւելք

    Վերջին տարիներին փորձում եմ թարմացնել իմ գիտելիքները հայոց պատմութեան հարցերում։

    Ցանկալի կը լինէր, որ մեր պատմաբանները մի կողմ դնէին իրենց կարծրատիպերը եւ խորը, փաստերի վրայ յենւած, վերլուծական աշխատութիւն հրապարակէին այս թեմայով։

    Ինչեւէ, փորձեմ հակիրճ ներկայացնել հայոց պատմութեան որոշ դրւագներ, այդ ամէնը դիտարկելով այսօրւայ քաղաքական իրավիճակով պայմանաորւած։ Մեր պատմութեան հազարամեակների ընթացքում, պատերազմել ենք ժամանակին մեզ հարեւան տարբեր կայսրութիւնների հետ՝ Ասորեստան, Բաբելոն, Հռոմ, Պարսկաստան եւ այլն։

    Փորձենք դիտարկել հայոց պատմութեան որոշ դրւագներ, սկսած առաջին դարից մ․թ․ա.։ 

  • «Կը գերադասէի, որ Հայաստանը լինէր Հիւսիսային Կորէա, քան պարտւած, անգաղափար «յեղափոխա»-բռնապետական երկիր»․ Իշխանեան
    «Կը գերադասէի, որ Հայաստանը լինէր Հիւսիսային Կորէա, քան պարտւած, անգաղափար «յեղափոխա»-բռնապետական երկիր»․ Իշխանեան

    Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

  • Վրէժխնդրութիւն եւ արեան ծարաւ
    Վրէժխնդրութիւն եւ արեան ծարաւ

    «Առաւօտ»-ից տեղեկացայ, որ գլխաւոր դատաղազ, ներեցէք՝ դատախազ Արթուր Դաւթեանն առաջարկում է վերականգնել մահապատիժը։ Իհարկէ, դատախազն այդքան ոչ ինքնուրոյնութիւն, ոչ համարձակութիւն ունի իր կողմից առաջարկութիւններ անելու։ Սա բռնապետիկի հերթական նախաձեռնութիւնն է, որի համար, ինչպէս ցոյց տւեցին այս 4 տարիները մարդկային կեանքը ոչինչ է․ կորոնավիրուսային հազարաւոր մահեր, պատերազմում հազարաւոր զոհեր, Մհեր Եղիազարեան, Մանւէլ Գրիգորեան, Արմէն Գրիգորեան, Սոնա Մնացականեան, Ապարանում սպանւած երեք երիտասարդներ, բանակում, բանտերում, Սուրմալու առեւտրի կենտրոնում տասնեակ զոհեր, մոռացայ, բա մարտի 1-ի տասը զոհե՞րը։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։