Հա

Քաղաքական

14/07/2021 - 10:05

«Շուշիի մօտակայքում հնչած կրակոցներից յետոյ մեր զինւած ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդիւնքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են». Արցախի ՄԻՊ

Շուշիի մօտակայքում հնչած կրակոցներից յետոյ մեր զինւած ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդիւնքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են, ֆէյսբուքեան իր էջում յայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:

«alikonline.ir» - Շուշիի մօտակայքում հնչած կրակոցներից յետոյ մեր զինւած ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդիւնքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են, ֆէյսբուքեան իր էջում յայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:

«Շուշիի մօտակայքում քիչ առաջ արձանագրւած հրաձգութեան դէպքի առթիւ կապւել եմ լիազօր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելութիւնը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրւել են հրաձգային միջոցներից դէպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Մեր զինւած ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդիւնքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրութեան արդիւնքներով որեւէ հետեւանք չի արձանագրւել»,- գրել է Ստեփանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։