Հա

Քաղաքական

14/07/2021 - 11:55

«Գրիգորեանի՝ ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնւերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանութեանը․ վերջնանպատակն է Ռուսաստանին հանել Հայաստանից, տարածաշրջանից»․ միջազգայնագէտ

Գրիգորեանի՝ ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնւերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանութեանը: Զարմանալու ոչինչ չկայ: Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայեացքների տէր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին յանձնելը առանձնապէս ոչինչ չի նշանակում: 

«alikonline.ir» - Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը գրում է․

«Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասաւորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնւերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետեւաբար նաեւ տարածաշրջանից հանել եւ Հարաւային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդէն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի յեղափոխութիւնը ԱՄՆ եւ ԵՄ աջակցութեամբ տեղի ունեցաւ) եւ Ադրբեջանին: Մնացել ենք մենք: Ի տարբերութիւն Վրաստանի եւ ասենք Ուկրայինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացնելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը եւ ամէն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:

Գրիգորեանի՝ ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնւերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանութեանը: Զարմանալու ոչինչ չկայ: Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայեացքների տէր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին յանձնելը առանձնապէս ոչինչ չի նշանակում: 

Իսկ տարածաշրջանային վերափոխումներին դեռ կանդրադառնամ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։