Հա

Քաղաքական

14/07/2021 - 12:00

Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...

Երբ հայ տղամարդը 55 տարեկան հասակում կորոնավարակից մեռնում է, եւ իր ներքեւի հարեւանները, շէնքի առաջին յարկի մարդիկ նրա ապրելու եւ չապրելու տարբերութիւնն զգում են միայն խոզի պէս շէնքի բակ շպրտւող սիգարետների քանակի զգալի պակասով, ապա մտածում ես... միգուցէ այստե՞ղ է մեր ողբերգութիւնը, միգուցէ դրա համար օրը ցերեկով մի Վիժւածք յանձնեց Քարվաճառն ու փորձում է մարսել...

«alikonline.ir» - Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...

Երբ հայ տղամարդը 55 տարեկան հասակում կորոնավարակից մեռնում է, եւ իր ներքեւի հարեւանները, շէնքի առաջին յարկի մարդիկ նրա ապրելու եւ չապրելու տարբերութիւնն զգում են միայն խոզի պէս շէնքի բակ շպրտւող սիգարետների քանակի զգալի պակասով, ապա մտածում ես... միգուցէ այստե՞ղ է մեր ողբերգութիւնը, միգուցէ դրա համար օրը ցերեկով մի Վիժւածք յանձնեց Քարվաճառն ու փորձում է մարսել...

Մի քիչ անհամահունչ բաներ ասացի, բայց...

Երջանկայիշատակ յուշարձանագէտ-հայրենագէտ Սամուէլ Կարապետեանը մի օր մեր մտերմիկ զրոյցներից մէկում ասաց՝ ինքն ուսումնասիրել է հայ տղամարդու կերպարն ու առաքելութիւնը՝ հին ժամանակներից մինչ մեր օրեր։ Եւ յուշարձանագէտը ցաւով էր փաստում, որ հայրենիքի պաշտպան հայ տղամարդը մեր օրերում վերածւել է ուտող-խմող տեսակի։

Երբ մէկը մեռնում է, նա այն աստիճան անիմաստ է ապրել, իր կեանքում հայրենիքի համար այն աստիճան օգտակար բան չի արել, որ թաղման ողորմաթասին ասում են՝ ողորմի, ուտող-խմող մարդ էր. դառը ժպիտով ասում էր Սամուէլ Կարապետեանը։

Եւ իսկապէս, հայ մարդը, հայ տղամարդը որքան պիտի անիմաստ ապրի, ինչքա՛ն, որ մեռնելուց ասեն՝ ուտող-խմող մարդ էր։ Իսկ ո՞վ չի կարող խոզի պէս ուտել-խմել, կամ էդ ե՞րբ կեանքի մեծագոյն արժէք դարձաւ ուտել-խմելը։

Վերադառնալով վերը նշածիս՝ յիշեցնեմ կրկին հարցս. արժէ՞ր ծնւել ու 55 տարի ապրել, երբ բացակայութիւնդ չափելու են շէնքի բակ շպրտած սիգարետների նւազած քանակի բազմապատկմամբ...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։