Հա

Քաղաքական

15/07/2021 - 08:20

«Նիկոլ Փաշինեանը կատարում է ադրբեջանական պատւէր». Վազգէն Սաղաթելեան

«Արդէն 3 ամիս է, ինչ հազարից աւել ադրբեջանական զինւորներ գտնւում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Իշխանութիւնը սկզբից հերքում էր, յետոյ իբր բանակցում, հիմա էլ համակերպւել է, ասես դա նորմալ երեւոյթ է, մարդ են էլի, թող մնան։ 

«alikonline.ir» - «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան մամուլի քարտուղար Վազգէն Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Արդէն 3 ամիս է, ինչ հազարից աւել ադրբեջանական զինւորներ գտնւում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Իշխանութիւնը սկզբից հերքում էր, յետոյ իբր բանակցում, հիմա էլ համակերպւել է, ասես դա նորմալ երեւոյթ է, մարդ են էլի, թող մնան։ Այսօր այդ տարածքում ունենք 2 կորած զինծառայող, որոնց հետ կապ չկայ երէկւանից, ուստի ամենայն հաւանականութեամբ նրանք գերեվարւել են։ Ի՞նչ է անում իշխանութիւնը Սիւնիքում։ Հերթով ձերբակալում է պատերազմի ժամանակ Սիւնիքը պաշտպանած համայնքապետերին, ծառայութիւնից ազատում ուժեղ հրամանատարների, ռեպրեսիւ գործողութիւններ ծաւալում Սիւնիքի եւ ողջ երկրի տնտեսութեան ողնաշարը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ինչպէս կարելի է մեկնաբանել այս գործողութիւնները։ Ինձ համար պատասխանն ակնյայտ է։ Նիկոլ Փաշինեանը կատարում է ադրբեջանական պատւէր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։