Հա

Քաղաքական

15/07/2021 - 10:45

Կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Արցախի տարածքների դէօկուպացիայի ուղղութեամբ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցությունները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ 2021 թւականի յուլիսի 10-ին Բաքւում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների օկուպացւած տարածքներ այցի կապակցութեամբ:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցությունները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ 2021 թւականի յուլիսի 10-ին Բաքւում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների օկուպացւած տարածքներ այցի կապակցութեամբ.

«Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից յետոյ միջազգային իրաւունքի եւ, մասնաւորապէս, միջազգային հումանիտար իրաւունքի ոտնահարմամբ շարունակւում են թշնամական գործողութիւնները հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր արժէքների հանդէպ: Եւ այս ամէնը ոչ միայն չի դատապարտւում միջազգային կառոյցների եւ առանձին երկրների կողմից, այլեւ կատարւում է հակառակը. պաշտօնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նոյն կառոյցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից եւ յանցակից դարձնել իր զաւթողական ու հակամարդկային գործողութիւններին:

Այս խորապատկերի վրայ պէտք է դիտարկել նաեւ 2021թ. յուլիսի 10-ին ադրբեջանական իշխանութիւնների կողմից Բաքւում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետութեան օկուպացւած տարածքներ, այդ թւում՝ բեմականացւած նկարահանումները Շուշիում: Խստօրէն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետութեան նկատմամբ ագրեսիւ զաւթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձեւաւորել: 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբաւորումների աջակցութեամբ զաւթել է Արցախի Հանրապետութեան մեծ մասը, այդ թւում նաեւ հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր կենտրոն Շուշի քաղաքը:

Միջազգային հանրութեան կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելութիւնը չդատապարտելը Ադրբեջանի իշխանութիւններին մղեց նոր սադրիչ գործողութիւնների, որին հետեւեց Բաքւում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագէտների այցը Շուշի: Պատմական իրողութիւնների այսկերպ աղաւաղումը եւ նման մեթոդներով հակամարտութեան էութեան խեղաթիւրումը համարում ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորման խաթարմանն ուղղւած քայլ, որը կոպտօրէն ոտնահարում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները:

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցւածքն այդ բեմադրութեան նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողութիւնները եւ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետութեան տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի բնակչութեան ազատ ապրելու իրաւունքի ամրագրման ուղղութեամբ»:

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յայտարարութիւնն օտարերկրեայ որոշ գործիչների հակահայ յայտարարութիւնների վերաբերեալ
    ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յայտարարութիւնն օտարերկրեայ որոշ գործիչների հակահայ յայտարարութիւնների վերաբերեալ

    Արցախի Հանրապետութեան նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդիւնքն ազդել է ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան քաղաքական վարքի, այլ նաեւ օտարերկրեայ որոշ շրջանակների վրայ, որոնք, խեղաթիւրելով ու նենգափոխելով արցախեան հիմնախնդրի էութիւնը, հանդէս են գալիս միակողմանի յայտարարութիւններով։ Այդ յայտարարութիւնները գրեթէ բացարձակ նմայնութեամբ կրկնում են ադրբեջանական պետական դիրքորոշումները։

  • Յայտարարութիւն՝ 1921թ․ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի
    Յայտարարութիւն՝ 1921թ․ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի

    2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երեւանում, ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի նախաձեռնութեամբ անցկացւեց Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    «Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնյայտ ապօրինի կալանաւորւած պատգամաւոր Արթուր Սարգսեանն օրերս ազատ է արձակւել։ Երէկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Արթուր Սարգսեանը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։