Հա

Քաղաքական

15/07/2021 - 10:50

«Փաշինեանն Ալիեւին խոստումներ ունի տւած». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Անցել է երկու ամսից աւելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղութիւններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստւում: Աւելին՝ նրանք այլ ուղղութիւններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացոյցը երէկ տեղի ունեցած միջադէպն է: Մասնաւորապէս, երէկ առաւօտեան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութեամբ: Ծաւալւած փոխհրաձգութեան հետեւանքով մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

«alikonline.ir» - «Ժողովուրդ»-ը գրում է. «Անցել է երկու ամսից աւելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղութիւններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստւում: Աւելին՝ նրանք այլ ուղղութիւններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացոյցը երէկ տեղի ունեցած միջադէպն է: Մասնաւորապէս, երէկ առաւօտեան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատւածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութեամբ: Ծաւալւած փոխհրաձգութեան հետեւանքով մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Աւելի ուշ էլ յայտնի դարձաւ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զէնքի: Եւ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանութիւնները զբաղւած են Սիւնիքի համայնքապետերի նկատմամբ հաշւեհարդարներով: Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսւեց ընտրութիւններից յետոյ, եւ ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանուէլ Փարամազեանը կալանաւորւած է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարեանը կալանաւորւած է, միջնորդութիւն է ներկայացւել նաեւ Մեղրու համայնքապետի տեղակալին եւ համայնքապետարանի գլխաւոր մասնագէտին կալանաւորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսեանին կալանաւորելուն համաձայնութիւն տալու մասին միջնորդութիւնը ներկայացւել է ԿԸՅ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանեանին մօտ 15 մեղադրանք է առաջադրւած, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինէ Աւետեանը կալանաւորւած է, Որոտանի վարչական ղեկավար Սուրէն Օհանջանեանը կալանաւորւած է, Գորիսի մշակոյթի կենտրոնի տնօրէն Հայկ Խաչատրեանը կալանաւորւած է:

Երէկ էլ պարզ դարձաւ, որ թիրախում է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետէր Վահէ Յակոբեանը հանդիսանում է «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։ Իսկ թէ ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժւար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածւում են խօսակցութիւններ, որ ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը վերընտրւել է, եւ դեռ ՍԴ վճիռը չկայացւած՝ շնորհաւորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տւած:

Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչեւ Սիւնիք տեղակայելն է, երկրորդը՝ պէտք է իրականացնի սահմանազատում եւ վերջնականապէս լուծի անկլաւների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծւաշէնի փոխարէն եւ այլն ու դրանով վերջնականապէս փակելով նաեւ Արցախի թեման: Եւ երրորդ՝ նա պարտաւորութիւն ունի կոմունիկացիաները բացել եւ կնքել խաղաղութեան պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:

Եւ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիեւը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինեանը խոստացել է իրագործել: Ու այսքանից յետոյ հարց է առաջանում. եթէ Փաշինեանն այսքան սիրով եւ հանդուրժողականութեամբ կատարում է Ալիեւի պահանջները, ապա մօտ 5 հազար զոհ ու հազարաւոր անհետ կորածների կեանքը յանուն ինչի՞ զոհաբերւեց»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։