Հա

Քաղաքական

15/07/2021 - 11:00

«Եղէք անկեղծ, ա՛յ ողորմելիներ». Աւետիք Իշխանեան

«Հայ «առաջադէմ» հասարակութիւնը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական յայտարարութեան վրայ։ Իսկապէ՞ս զարմացած եւ զայրացած է՞ք։ Ոչ, դուք ձեւեր էք թափում, դուք հայրենիք չունէք։ Դուք տարիներով քարոզչութիւն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լաւ ապրելու» եւ ադրբեջանցիների հետ քիրւայութիւն անելու համար։

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հայ «առաջադէմ» հասարակութիւնը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական յայտարարութեան վրայ։ Իսկապէ՞ս զարմացած եւ զայրացած է՞ք։ Ոչ, դուք ձեւեր էք թափում, դուք հայրենիք չունէք։ Դուք տարիներով քարոզչութիւն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լաւ ապրելու» եւ ադրբեջանցիների հետ քիրւայութիւն անելու համար։ Դուք ծափահարութիւններով ընդունեցիք Արցախի անկումը, հիացաք այն յանձնողի խօսքերով՝ «Շուշին դժգոյն քաղաք էր», «Շուշին ադրբեջանական քաղաք է»։ Դուք չըմբոստացաք նաեւ երբ ձեր իսկ օժանդակութեամբ Արցախը թշնամուն նւիրած անձը յայտարարեց, որ Հայաստանը վերահսկում է բուն ադրբեջանական տարածքներ։ Հայաստանի Հանրապետութեան տարածքներ ներխուժած թշնամուն, դուք ընդունեցիք, յայտարարելով, որ նրանք եկել են իրենց տները։ Դուք շարունակում էք աջակցել Սիւնիքի յանձմանը նոյնպէս։ Ադրբեջանի նախագահը իրականացնում է թուրք-ադրբեջանական երազանք-նպատակը եւ ունենալով ձեզ նման դաշնակիցներ, հաւատացած եղէք, որ այն կիրականացւի։ Այնպէս որ, այ ողորմելիներ, ձեւեր մի թափէք, այլ եղէք անկեղծ։ Եղէք անկեղծ եւ բարբաջէք, որ Ալիեւը ճիշտ է ասում, Հայաստան չի եղել, այն պատմական Ադրբեջան է։ Թէ՞ սպասում էք, որ այդ մասին առաջինը յայտարարի ձեր կումիրը, որից յետոյ դուք այն կը հաստատէք ծափահարութիւններով»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։