Հա

Քաղաքական

15/07/2021 - 12:10

Հայաստանի իշխանութիւնն այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկութիւն ունի․ Տիգրան Աբրահամեանը՝ Ալիեւի յայտարարութիւնների մասին

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանն անդրադարձել է Ալիեւի վերջին յայտարարութիւններին․ «Ադրբեջանի նախագահի՝ Սիւնիքի, Սեւանի կամ Երեւանի նկատմամբ հաւակնութիւնների մասին յայտարարութիւնները պէտք է ընդունել որպէս փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնւող հարց։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանն անդրադարձել է Ալիեւի վերջին յայտարարութիւններին․ «Ադրբեջանի նախագահի՝ Սիւնիքի, Սեւանի կամ Երեւանի նկատմամբ հաւակնութիւնների մասին յայտարարութիւնները պէտք է ընդունել որպէս փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնւող հարց։

Այլ բան է, որ Հայաստանի իշխանութիւնն այս օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկութիւն ունի։

Կա՞յ մէկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր յայտարարութիւններում անկեղծ չէ կամ զուտ քարոզչական նպատակներով է նման տեքստեր հնչեցնում։

Ես վստահ եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մէկ նպատակ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ամենատարբեր գործիքակազմով հասնել Հայաստանի ամբողջական բռնազաւթմանը։

Թէ դա որտեղից կը սկսեն, ինչ ժամկէտներում կիրականացնեն, արդեն տեխնիկական խնդիր է։

Իշխանութիւնն իր ներքին եւ արտաքին քաղաքականութեամբ միայն արագացնում է այս գործընթացները՝ այդ ճանապարհին կոտրելով ցանկացած դիմադրութիւն, որը կարող է խանգարել սցենարային այդ զարգացումներին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։