Հա

Քաղաքական

15/07/2021 - 11:40

Այս իշխանութեան մէջ կայ մէկ պաշտօն, մէկ անձ. «ապագան» մօտ է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մօտաւոր հաշւարկներով, մինչեւ օգոստոսի 10-ը ազգովի զբաղւած ենք լինելու պաշտօնանշանակման «հիւանդութեամբ»: Ազգային ժողովի առաջին նիստում «ընտրւելու» են ԱԺ նախագահ, փոխնախագահներ, յանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ, դրանից յետոյ 15 օրում ձեւաւորւելու է կառավարութիւն, նշանակւելու են փոխվարչապետներ, նախարարներ, հնարաւոր է՝ մարզպետների փոփոխութիւն: Ու բոլորով քննարկելու ենք այս կամ այն թեկնածուին, գովելու ենք, պախարակելու ենք, ցաւալու ենք եւ այլն, եւ այլն: Իհարկէ, շատ կարեւոր են կադրերը, յատկապէս երբ խօսքը բարձրաստիճան պաշտօնեաների մասին է:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Մօտաւոր հաշւարկներով, մինչեւ օգոստոսի 10-ը ազգովի զբաղւած ենք լինելու պաշտօնանշանակման «հիւանդութեամբ»: Ազգային ժողովի առաջին նիստում «ընտրւելու» են ԱԺ նախագահ, փոխնախագահներ, յանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ, դրանից յետոյ 15 օրում ձեւաւորւելու է կառավարութիւն, նշանակւելու են փոխվարչապետներ, նախարարներ, հնարաւոր է՝ մարզպետների փոփոխութիւն: Ու բոլորով քննարկելու ենք այս կամ այն թեկնածուին, գովելու ենք, պախարակելու ենք, ցաւալու ենք եւ այլն, եւ այլն: Իհարկէ, շատ կարեւոր են կադրերը, յատկապէս երբ խօսքը բարձրաստիճան պաշտօնեաների մասին է:

Բայց դա բացառապէս նորմալ իշխանութիւնների, նորմալ քաղաքական ուժի պարագայում: ՔՊԿ-ի դէպքում, ինչպէս ցոյց է տալիս անցած երեք տարին, եւ՛ ոստիկանապետն է Նիկոլ Փաշինեանը, եւ՛ էկոնոմիկայի նախարարը, եւ՛ ԱԱԾ պետը, եւ՛ ԿԳՄՍ նախարարը: Իսկ պաշտօններին նշանակւածները պարզապէս կատարողներ են: Ուստի նշանակումներ անելիս այս իշխանութեան դէպքում գործում է միայն մէկ տրամաբանութիւն՝ տւեալ անձը որքանով է ունակ անվերապահ, առանց շեղումների, առանց քննարկումների պարզապէս կատարել Նիկոլ Փաշինեանի որոշումներն ու հրահանգները, որքան էլ դրանք վնաս լինեն ոչ միայն տւեալ ոլորտին, այլեւ երկրին ու պետութեանն ընդհանրապէս: Նոյնը վերաբերում է նաեւ խորհրդարանին. ի՞նչ կապ ունի՝ ովքեր կը լինեն ԱԺ նախագահն ու իշխանական փոխնախագահները, առաւել եւս՝ խմբակցութեան ղեկավարն ու քարտուղարը:

71-ից (առայժմ) ով էլ լինի, նոյնն է, ոչ մի տարբերութիւն, նրանց գործառոյթը մէկն է՝ կեանքի կոչել Նիկոլ Փաշինեանի մանկութեան, պատանեկութեան եւ հասուն տարիքի բոլոր «բիւրեղեայ երազանքներն» ու ցանկութիւնները: Այնպէս որ, պաշտօնների հետ կապւած շատ լարւել պէտք չէ: Այս իշխանութեան մէջ կայ մէկ պաշտօն, մէկ անձ: Ուրեմն՝ բոլոր հարցերը՝ պարզապէս նրա հետ, միւսները կատարողներ են, փոփոխութիւններն էլ կապւած են բացառապէս միայն այն բանի հետ, թէ ինչպիսի կատարողներ են ու ինչպիսի «հունանաւետիսեաններ»՝ յանուն շեֆի:

Ինչ վերաբերում է նշեալ «բոլոր հարցերին», ապա խօսքն առաջին հերթին Նիկոլ Փաշինեանի ասած «ապագայի» մասին է: Իսկ այդ «ապագան» շատ մօտ է. վկան՝ Երասխի միջադէպը, որի պատճառով զոհ ունենք, Փաշինեանի յայտարարած պատերազմը Սիւնիքին, այս ամենի ֆոնին՝ Ադրբեջանից հնչող յայտարարութիւնները եւ այլն: Այս ամենը սոսկ պատահականութիւն լինել պարզապէս չի կարող»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։