Հա

Քաղաքական

17/07/2021 - 10:00

«Եթէ Ալիեւը բացայայտի գաղտնիքները, ՀՀ ղեկավարութեանը բզկտելու են». Ն. Յոխիկեան

Մի զարմացէք, երբ Իլհամ Ալիեւը անում է այդքան ագրեսիւ յայտարարություններ Սիւնիքի, Գեղարքունիքի կամ Երեւանի մասին։ Նա անկեղծ է։ Մինչդեռ ՀՀ բարձրագոյն իշխանութիւնը անկեղծ չէ իր յայտարարութիւններում, քանի որ լաւ գիտի՝ եթէ Ալիեւը յանկարծ սկսի բացայայտել գաղտնիքները, առաջին հերթին հէնց իշխանութեան պաշտպաններն են բզկտելու ՀՀ ղեկավարութեանը:

«alikonline.ir» - Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը գրում է.

«Թշնամու առումով մեր բախտը բերել է։ Մեր բախտը չի բերել ազգային իշխանութեան առումով․ 

Ադրբեջանի նախագահը միշտ բաց տեքստով յայտարարել է, թէ ինչ զէնք է գնում եւ ինչի համար է դա օգտագործելու, միշտ ասել է, որ իր նպատակն է գրաւել Արցախը, յետոյ ՀՀ միւս տարածքները՝ դրանք համարելով իր պատմական հայրենիք։ 

Թուրքիան եւս միշտ պետական մակարդակով քարտէզներ է տարածել՝ Հայաստանը ներառելով իր կազմում։ 

Որեւէ այլ երկիր կերազէր ունենալ այդքան կանխատեսելի եւ անկեղծ թշնամի, որպէսզի կարողանար առաջիկայ մարտահրաւէրներին թիրախային պատրաստւել։ 

Մենք տարիներ շարունակ ծաղրեցինք Ադրբեջանին, իսկ սոցիալական դժգոհութեան ալիքի վրայ իշխանութեան եկած մարդիկ որոշեցին ուղղակի գործարքի գնալ թշնամու հետ՝ համարելով, որ հայրենիքը պէտք է զոհաբերւի մարդուն՝ յանուն ստամոքսի։ 

Մի զարմացէք, երբ Իլհամ Ալիեւը անում է այդքան ագրեսիւ յայտարարություններ Սիւնիքի, Գեղարքունիքի կամ Երեւանի մասին։ Նա անկեղծ է։ Մինչդեռ ՀՀ բարձրագոյն իշխանութիւնը անկեղծ չէ իր յայտարարութիւններում, քանի որ լաւ գիտի՝ եթէ Ալիեւը յանկարծ սկսի բացայայտել գաղտնիքները, առաջին հերթին հէնց իշխանութեան պաշտպաններն են բզկտելու ՀՀ ղեկավարութեանը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։