Հա

Քաղաքական

17/07/2021 - 11:30

«Նորմալ, անգամ կիսանորմալ երկրում արագօրէն գործ կը յարուցէին». Ա. Պեպանեանը՝ Ն. Յոխիկեանի բացայայտումների մասին

Քաղաքագէտ Արծրուն Պեպանեանն անդրադարձել է լրագրող, մեդիա փորձագէտ Նայիրի Յոխիկեանի բացայայտումներին՝ նշելով. 

«alikonline.ir» - Քաղաքագէտ Արծրուն Պեպանեանն անդրադարձել է լրագրող, մեդիա փորձագէտ Նայիրի Յոխիկեանի բացայայտումներին՝ նշելով. 

«Նայիրի Յոխիկեանի ելոյթը յուսամ լսել էք: Մարդն անուններով ասում է ինչն ինչպէս է եղել: Ինքն այս մասին էլի է ասել: 

Նորմալ, անգամ կիսանորմալ երկրում իրաւապահ մարմիններն արագօրէն գործ կը յարուցէին, հետաքննութիւն կանցկացնէին, քանի որ պետութեան ճակատագրի հետ առնչւող հարցի հետ է կապւած: Գործ չի յարուցւել, չի յարուցւելու, եթէ լինի էլ, ապա անաչառ հետաքննութիւն չի արւի: 

ԴՈՒՔ, իհարկէ, կը տրտնջաք, կը բողոքէք, լուտանքներ կը թափէք մեր իրաւապահ համակարգի գլխին, իսկ ես առաջարկում եմ ինքներս մեզ տանք այս հարցը

- Իսկ ինչու է մեր իրաւապահ համակարգն այսպիսին:

Մի քանի հարց տալուց յետոյ գալու էք այն մտքին, որի մասին ահազանգում եմ արդէն քառորդ դար:

- Օտարի լծերի տակ հոգեխեղման ենթարկւած, ներկայ աղճատւած մենթալիտետն ունեցող մեր ժողովուրդը չի կարող ունենալ անգամ կիսանորմալ պետութիւն եւ այն խժռելու է այս մեր պետութիւնը եւ ինքն իրեն կործանման տանի, եթէ չիրականացնենք մենթալիտետի արմատական փոփոխութիւն: 

Իսկ թէ ինչպէս է հնարաւոր դա անել, ներկայացրել եմ 2007-ին լոյս տեսած «Կոնսերւատիւ յեղափոխութիւն» աշխատանքիս մէջ ու անցած 14 տարիներին ահազանգել ու ահազանգել եմ այդ մասին, բայց զրօ արձագանգ։ 

Անկեղծ ասած, չգիտեմ էլ՝ ինչ անեմ, որ տեղ հասցնեմ ահազանգս»: 

Յիշեցնենք՝ Նայիրի Յոխիկեանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ արցախեան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինեանի վարչախմբի կողմից վաղօրօք պլանաւորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դաւաճանական յանձնման եւ այլնի մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։