Հա

Քաղաքական

17/07/2021 - 12:20

«Այս ապօրինութիւնների ֆոնին լուռ են նաեւ միջազգային կազմակերպութիւնները». Իշխան Սաղաթելեան

Այն, ինչ կատարւում է մեր երկրում, Հայաստանի նորանկախ պատմութեան մէջ նման խայտառակութիւն, իրաւական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել։ Այս մասին երէկ՝ յուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Այն, ինչ կատարւում է մեր երկրում, Հայաստանի նորանկախ պատմութեան մէջ նման խայտառակութիւն, իրաւական եւ քաղաքական «բեսպրեդել» չի եղել։ Այս մասին երէկ՝ յուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Նշենք, որ դատարանում քննւում էր Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսեանին կալանաւորելու վերաբերեալ միջնորդութիւնը։

«Եթէ փորձեմ քաղաքական, իրաւական տերմիններով բնութագրել կամ գնահատել իրավիճակը, շատ դժւար է։ Մի մարդ, որը կասկածելի ընտրութեան արդիւնքում վերարտադրւել է, փորձում է երկրում հաստատել պարզապէս դիկտատուրա։ Սա ակնյայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կուսակցութեան ցանկից պատգամաւորի թեկնածուներին նման խայտառակ, կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու կալանաւորել։ Այս ամէն ինչը չի կարող լաւ աւարտ ունենալ։ Սա բերելու է նոր ճգնաժամի, սա մենք չենք հանդուրժելու, երբեք չենք կարող համակերպւել այս իրավիճակի հետ եւ ասել ենք, որ քաղաքական հետապնդումներից զատ այս ամէնն արւում է նաեւ յատուկ նպատակով՝ Սիւնիքը թուլացնելու, մեր դիմադրողականութիւնը կոտրելու ու ցաւոտ, նոր զիջումների գնալու համար։ Այս մարդն Ալիեւի հետ պասերով խաղում է»,- ասաց Սաղաթելեանը։

Սաղաթելեանը նշեց, որ եթէ երկրում չկայ Սահմանադրութիւն, իրաւական լուծումներ, ապա «Հայաստան» դաշինքի օգտին ընտրած քաղաքացիները պէտք է պայքարեն գործող իշխանութեան դէմ. «Իրենք նաեւ շատ լաւ հասկանում են՝ չի կարող «53 տոկոս» հաւաքած իշխանութիւնն իրեն պահել այսպէս։ Իրենք հասկանում են, որ իրենց իշխանութիւնը ժամանակաւոր է եւ փորձում են այս ճանապարհով երկարացնել իրենց իշխանութիւնը»։

Անդրադառնալով Երասխի հատւածում ադրբեջանական կողմի ակտիւութեանը՝ Իշխան Սաղաթելեանն ասաց.

«Մենք ասել ենք, որ այս իշխանութեան վերարտադրութիւնը հաւասար է պետականութեան կորստին։ Քանի այս իշխանութիւնը կայ, դուք ամէն առաւօտ սպասէք հերթական վատ լուրին։ Եթէ Ալիեւն ասում է՝ մենք ունենք Ալեւելեան Զանգեզուր, գնում ենք Արեւմտեան Զանգեզուրը վերցնելու, խօսում է արդէն Երեւանից, Սեւանից, իսկ այս մարդն ընկել ու մեր ժողովրդին է ձերբակալում։ Ձերբակալում է այն մարդկանց, ովքեր կազմակերպում էին իրենց մարզի ինքնապաշտպանութիւնը։ Նոր գերիներ, նոր կորուստներ, ինչո՞ւ են բանակից հեռացնում ամենակայացած, ամենամարտական հրամանատարներին։ Այս ամէնը քողարկում է տարբեր կեղծ, ծիծաղելի, արդէն զզւելի, բայց երբեմն ժողովրդի ականջին հաճելի լոզունգներով»։

Իշխան Սաղաթելեանը նշեց, որ այս ապօրինութիւնների ֆոնին լուռ են նաեւ միջազգային կազմակերպութիւնները։

«Շարունակ կերակրում էին՝ եկէք զիջենք, որ լաւ ապրենք, զիջումները կը բերեն խաղաղութեան։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են արդէն, որ այդ զիջումները բերելու են նոր պատերազմի, այդ զիջումները երբեք չեն բերելու խաղաղութեան։ Թշնամու առաջ ծնկի եկած իշխանութիւնը չի կարող պաշտպանել մեր պետութեան, ժողովրդի շահերը»,- ասաց Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

  • «Պէտք է կանխել Հայաստանի թուրքացումը». ՀՀ ԱԺ փոխխօսնակի յայտարարութիւնը
    «Պէտք է կանխել Հայաստանի թուրքացումը». ՀՀ ԱԺ փոխխօսնակի յայտարարութիւնը

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը յայտարարութիւն է տարածել` անդրադառնալով վերջին զարգացումներին․

  • «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին
    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին

    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

  • «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց
    «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց

    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

    «alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

    Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

    «Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

    Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

    Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

    «Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

    Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

    «Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

     

  • «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան
    «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը ԱԺ-ում.

  • «ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան
    «ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան

    Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։