Հա

Քաղաքական

17/07/2021 - 12:40

«Սա ֆէյք Հայաստանն է, որը ձեռնտու է նիկոլիզմին, թշնամիներին ու Կովկասի համար կռիւ տւող օտարներին». Արտակ Զաքարեան

Եթէ մինչ նիկոլիզմը, մեր քաղաքացիներից շատերն ասում էին, թէ չեն հետաքրքրւում քաղաքականութեամբ, կամ իրենց համար միեւնոյն է, թէ ո՞վ կը լինի ղեկավար, ո՞վ կընտրւի, ո՞վ չի ընտրւի՝ ինչ-որ տեղ տրամաբանական էր։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:

«alikonline.ir» - Եթէ մինչ նիկոլիզմը, մեր քաղաքացիներից շատերն ասում էին, թէ չեն հետաքրքրւում քաղաքականութեամբ, կամ իրենց համար միեւնոյն է, թէ ո՞վ կը լինի ղեկավար, ո՞վ կընտրւի, ո՞վ չի ընտրւի՝ ինչ-որ տեղ տրամաբանական էր։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Որովհետեւ, յաղթանակած պետութիւն կար, երկիրն անվտանգ էր ու պաշտպանւած, ներքին կայունութիւն կար, դժւար էր, բայց զարգացում կար գրեթէ բոլոր ոլորտներում, արտաքին քաղաքականութիւնն ապահովւած էր, Հայաստանի քաղաքացի լինելը կամ սփիւռքում հայ ներկայանալն ամօթ չէր, ազատ ու ապահով կարող էիր շրջել քո երկրի ցանկացած անկիւնում եւ նրանից դուրս։ 

Սոցիալական դժւարութիւններ եւ անարդարութիւններ իհարկէ կային, բայց կային նաեւ մարդկային յարաբերութիւններ, փոխադարձ յարգանք, յոյս եւ հաւատ։

Այդ պայմաններում շատերն իրաւունք ունէին չխառնւել, կամ նոյնիսկ չհետաքրքրւել քաղաքականութեամբ։

Իսկ հիմա, երբ մարդիկ ասում են, թէ քաղաքականութիւնն իրենց չի հետաքրքրում, կամ իրենց համար միեւնոյն է թէ ի՞նչ կը լինի, առնւազն ապշում ես այդ մարդկանց տեսակի վրայ։

Մի՞թէ հնարաւոր է Հայրենիք կորցնել ու անտարբեր մնալ։

Մի՞թէ հնարաւոր է մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցնել ու անտարբեր մնալ։

Մի՞թէ հնարաւոր է պետութիւն կորցնել ու անտարբեր մնալ։

Մի՞թէ հնարավոր է սահմանները տալ քեզ ամէն օր սպառնացող թշնամուն, յետոյ հանգիստ ու անդարդ ապրել։

Արդեօք սա՞ է Հայաստանը։ Կարծում եմ, ո՛չ։ Սա իրական Հայաստանը չէ։ Սա ֆէյք Հայաստանն է, որը ձեռնտու է նիկոլիզմին, թշնամիներին ու Կովկասի համար կռիւ տւող օտարներին։

Իրական Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ արթնանալու է ազգային գիտակցութիւնը, ինքնասիրութիւնն ու համազգային միասնութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։