Հա

Քաղաքական

18/07/2021 - 08:20

«Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչւում է Արեւմտեան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինեանին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Լէյլա Աբդուլլաեւան մեկնաբանել է Նիկոլ Փաշինեանի` Եւրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշէլի հետ ճեպազրոյցի ժամանակ արւած յայտարարութիւնները:

«alikonline.ir» - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Լէյլա Աբդուլլաեւան մեկնաբանել է Նիկոլ Փաշինեանի` Եւրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշէլի հետ ճեպազրոյցի ժամանակ արւած յայտարարութիւնները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Haqqin.az կայքը:

«Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական յիշողութեան մէջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպէս պատմականօրէն արմատաւորւած ժողովուրդ, կոչւում է Արեւմտեան Ադրբեջան եւ, ինչպէս գիտէք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսւել են այս տարածքից, վերջին անգամ 1988 թւականին: Զանգեզուրի շրջանը եւ դրա բաժանումը արեւելեան եւ արեւմտեան մասերի նոյնպէս պատմական իրողութիւն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրաւունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլւած է 2020 թւականի նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութիւնում»,- ասել է Աբդուլաեւան:

Յիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Եւրոպական խորհրդի նախագահի հետ բանակցութիւններում որպէս առաջնահերթ գերակայութիւն կարեւորւել է Ադրբեջանում պահւող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց առանց նախապայմանների եւ անյապաղ վերադարձը` համաձայն միջազգային մարդասիրական իրաւունքի եւ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան:

«Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան խախտման միակ դէպքը չէ:  Ինչպէս գիտէք նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ նախատեսւած է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցւածքների ապաշրջափակումը: Ադրբեջանը այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնյայտ սպառնալիքներով, այլեւ ի հեճուկս իր պարտաւորութիւնների՝ հրաժարւում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»,- ասել է Փաշինեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։