Հա

Քաղաքական

18/07/2021 - 12:10

««Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդէպ հաշւեյարդար տեսնելուց յետոյ, հերթը ՀՅԴ-ինն է». Աւետիք Իշխանեան

«Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդէպ հաշւեյարդար տեսնելուց յետոյ, հերթը ՀՅԴ-ինն է։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով ՍԴ որոշմանը:

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդէպ հաշւեյարդար տեսնելուց յետոյ, հերթը ՀՅԴ-ինն է։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով ՍԴ որոշմանը:

«ՎԱԱԱ՜Յ․․․

Սահմանադրական Դատարանը անփոփոխ թողեց «ընտրութիւնների» արդիւնքները։

Վա՜յ, բա ի՞նչ ենք անելու․․․

Իսկ հիմա աւելի լուրջ։ Յարգելի ընդդիմադիրներ, իսկապէ՞ս դուք ՍԴ-ի հետ յոյսեր էիք փայփայում։ Լաւ, այս տարիներին չէ՞ք համոզւել, որ Հայաստանում սահմանադրութիւն, իրաւունք, օրէնք հասկացողութիւնները չեն գործում։ Գործում է մէկ անձի՝ բռնապետիկի կամքը։

Անկախ ձեր փաստարկներից, արդէն Հայաստանում մոլեգնում էր քաղաքական ահաբեկչութիւնը՝ ասֆալտին տապալում, քրէական գործերի թխում, ընդդիմադիր հայեացքներ ունեցող համայնքապետերի կալանաւորում։ Եւ այս պայմաններում դուք ՍԴ անդամներից հերոսութիւ՞ն էիք ակնկալում։ Չէ՞ որ, եթէ դոյզն իսկ կասկած ունենար ՍԴ-ի որոշման հետ, բռնապետիկը այդ քայլերից գոնէ առայժմ ձեռնպահ կը մնար։ Առանց սպասելու ՍԴ որոշմանը ողջ աշխարհը «շնորհաւորեց» բռնապետիկին, այդպիսով իր արհամարհանքը յայտնելով եւ հայ ժողովրդին, եւ ձեզ՝ յարգելի ընդդիմադիրներ։ «Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդէպ հաշւեյարդար տեսնելուց յետոյ, հերթը ՀՅԴ-ինն է։ Շարունակէք սահմանադրական ճանապարհով պայքարը տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրներ, պատրաստւէք յաջորդ «ընտրութիւններին»»։

 

Յարակից լուրեր

  • «Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասէր», մահաբեր պացիենտ»․ Աւետիք Իշխանեան
    «Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասէր», մահաբեր պացիենտ»․ Աւետիք Իշխանեան

    Ժամանակ առ ժամանակ որոշում եմ չանդրադառնալ քպ-ական ողորմելիների բարբաջանքներին։ Սակայն, այդ ողորմելիները շարունակում են իրենց, նոյնպէս ողորմելի քարոզչութիւնը եւ նրանց սատարող լրատւամիջոցները դրանք տարածում են։ Այնպէս որ, ստիպւած եմ նորից անդրադառնալ դրանց «մտքի գոհարներին»։ Արսէն Թորոսեան անունով մի ողորմելի քպ-ական հերթական ապուշութիւն է դուրս տւել՝ պատերազմի եւ խաղաղութեան, կեանքի եւ մահւան մասին։ Այս տխմարը հայոց յաղթանակները ծաղրանքով չակերտների մէջ է դնում, փաստօրէն յաղթանակին հակադրելով խաղաղութիւնը։

  • «Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան
    «Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան

    Վերջին տարիներին այնքան դաւաճանական խօսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակութիւնը։ Բայց կարդալով անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչւած Արմէն Գրիգորեանի հարցազրոյցը, հերթական անգամ ... ոչ այնքան զարմացայ, որքան ինձ համակեց հայ լինելու ամօթի զգացումը։ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչեցեալը, ծնւած լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։

  • Նախկինները
    Նախկինները

    Հայ հասարակութիւնը, այդ թւում՝ շատ մտաւորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դէմքի խելոք, մտահոգ, համոզւած արտայայտութեամբ բացատրում են, թէ ինչու 2020թ․ նոյեմբերի  9-ի նւաստացուցիչ պարտութիւնից յետոյ ժողովուրդը չմիաւորւեց եւ չհեռացրեց պարտութեան պատասխանատու իշխանութեանը։ Կարելի է պնդել,  որ նրանց միակ  փաստարկն այն է, որ եւ «Հայրենիքի փրկութեան», եւ «Դիմադրութեան» շարժումները գլխաւորում էին նախկինները․ «Ա՛յ, եթէ նոր քաղաքական ուժեր լինէին․․․ նախկիններն իրենց ներկայութեամբ խանգարում են նոր ուժերի ի յայտ գալուն, եւ այլն»։ Առաջին հայացքից թւում է, թէ փաստարկները տրամաբանական են։ Բայց փորձենք յետհայեացք նետել անկախ Հայաստանի ողջ քաղաքական կեանքին։

  • «Արժեզրկում». Աւետիք Իշխանեան
    «Արժեզրկում». Աւետիք Իշխանեան

    Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Սահմանադրութեան կեղծ տօնի առիթով, բռնապետիկը գեներալական կոչումներ է շնորհել իրեն հաւատարիմ ծառայող, իրականում՝ հակապետական գործիչներին։

  • Հայկական «ժողովրդավարութիւն»
    Հայկական «ժողովրդավարութիւն»

    Ժողովրդավարութիւնը, որպէս կառավարման ձեւ, համարւում է ամենաառաջադիմականը։ Դասական իմաստով ժողովրդավարութիւնը համարւում է որպէս ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւն։ Ժամանակակից, եւրոպական ժողովրդավարութիւնն էականօրէն տարբերւում է դասականից։ Այն ենթադրում է ոչ միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրութիւններ, այլեւ օրէնքի գերակայութիւն, այն է՝ գործադիր իշխանութիւնից անկախ դատաիրաւական համակարգ, որն էլ, իր հերթին, համապատասխան օրէնսդրութեան դէպքում, ապահովում է մարդու իրաւունքների պաշտպանութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։