Հա

Քաղաքական

18/07/2021 - 12:45

«Մենք հեռու չենք նոր լայնածաւալ պատերազմից». Կարէն Յովհաննիսեան

«Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, մեծ հաշւով, ոչինչ չի փոխւել. ինչ կար մայիսի 12-ից սկսած եւ դրանից յետոյ տեղի ունեցածը նոյնն է մնացել: Այսինքն՝ իրավիճակը մնում է լարւած, Ադրբեջանի զինւած ուժերը գտնւում են ՀՀ սուվերեն տարածքում եւ կարծես թէ համաձայն չեն այդ հատւածում ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը՝ ընդգծելով, որ ստեղծւած իրավիճակը խոչընդոտում է գիւղացիների ե՛ւ անասնապահութեամբ, ե՛ւ հողագործութեամբ զբաղւելուն:

«alikonline.ir» - «Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, մեծ հաշւով, ոչինչ չի փոխւել. ինչ կար մայիսի 12-ից սկսած եւ դրանից յետոյ տեղի ունեցածը նոյնն է մնացել: Այսինքն՝ իրավիճակը մնում է լարւած, Ադրբեջանի զինւած ուժերը գտնւում են ՀՀ սուվերեն տարածքում եւ կարծես թէ համաձայն չեն այդ հատւածում ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը՝ ընդգծելով, որ ստեղծւած իրավիճակը խոչընդոտում է գիւղացիների ե՛ւ անասնապահութեամբ, ե՛ւ հողագործութեամբ զբաղւելուն:

Այսօր (17 յուլիս, Խմբ.) Նիկոլ Փաշինեանը եւ ԵԽ նախագահ Շառլ Միշէլը բանակցութիւնների արդիւնքների վերաբերեալ ասուլիս տւեցին, որի ժամանակ Փաշինեանը հետեւեալը յայտարարեց. «Ոչ պաշտօնական աղբիւրներից ստացած տեղեկութիւնների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտայայտումը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջեւանի հատւածում»:

Կարէն Յովհաննիսեանից հետաքրքրւեցինք՝ մայիս ամսից սկսած ադրբեջանական զօրքերը մեր տարածքում են. արդեօք ռազմական բախումներ սկսելու Ադրբեջանի մտադրութիւնները մայիս ամսից ակնյայտ չէի՞ն:

«Դեռեւս 2020 թւականի նոյեմբերի 11-ից սկսած պարզ էր, որ դա խաղաղութեան փաստաթուղթ չէ, այլ պարզապէս պատերազմի ակտիւ փուլի դադարի փաստաթուղթ է: Հէնց Ալիեւը նոյեմբերի 11-ից սկսած յայտարարում է, որ ինքը մնացած հարցերը եւս լուծելու է ռազմական ճանապարհով: 2021թ. մայիսի 12-ից յետոյ ոչ միայն նրանք գտնւում են ՀՀ սուվերեն տարածքում, այլ նաեւ զօրք են կուտակում ՀՀ սուվերեն տարածքում: Բացի այդ, ոչ խորը թիկունքում եւս պահուստային զօրք են կուտակում, որը խօսում է պատերազմի վերսկսման հաւանականութեան մասին»,- ի պատասխան՝ ասաց նա:

Փորձագէտի խօսքով՝ գործող իշխանութիւնները մտածում են, որ հնարաւոր է թուրքերի հետ համակեցութեան սկզբունքով ապրել. «Կարծում եմ՝ իշխանութիւնը այնքան է համոզւած իր այդ թեզի մէջ, որ իրականութիւնը այդքան էլ չի կարողանում ճիշտ ընկալել եւ համակերպւել այդ իրականութեան հետ: Եւ անընդհատ, երբ թուլանում է լարւածութիւնը, իսկոյն զգում ենք, որ իշխանութեան եւ նրանց սպասարկող մեդիադաշտի կողմից գալիս են համակեցութեան, թուրքասիրութեան ազդակներ: Բայց երբ լարւածութիւն է նկատւում սահմանին, կրկին այդ մեդիադաշտից նկատում ենք հիասթափութիւն, միջազգային կառոյցներին մեղադրել, ռազմավարական գործընկերներին մեղադրել, թէ չեն օգնում, չեն աջակցում: Ես կարծում եմ, որ իշխանութիւնը պարզապէս հաւատում է այն թեզին, որ հնարաւոր է Թուրքիայի հետ բարեկամանալ»:

Կարէն Յովհաննիսեանը յաւելեց. «Մենք հեռու չենք նոր լայնածավալ պատերազմից: Ես կանխատեսում եմ, որ առաջիկայ 2-3 տարում հնարաւոր է լայնածաւալ պատերազմ, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցաւ, դա վերջնական հարցի լուծում չէր, աւելի խճճեց ամեն ինչ, եւ կարծես թէ խաղացող գերտէրութիւնների հաշիւները եւս խճճւեցին, եւ ինչ-որ բան այն չէ: Թուրքիան այս տարածաշրջանում կարծես թէ ոչինչ չունէր անելու, սակայն յայտնւեց: Այսօր Աֆղանստանում տեղի ունեցողը եւս ուղիղ կապ ունի Հայաստանի հետ: Դրա համար, ես կարծում եմ, որ հնարաւոր է՝ կրկին լինի որոշակի սահմանների փոփոխութիւն՝ ռազմական ճանապարհով, եւ հնարաւոր է միայն այդ դէպքում թէ՛ Հայաստանին, թէ՛ Ադրբեջանին աշխարհը պարտադրի խաղաղութիւն՝ հէնց այդ սահմաններով: Թէ սահմանները ում օգտին կը լինեն կամ ինչպիսին կը լինեն, կախւած է ուղիղ մեզանից՝ ՀՀ-ից, թէ ՀՀ-ն ինչ զարգացածութեան ճանապարհ կը բռնի, ինչպէս կպատկերացնի իր բանակը, արդեօ՞ք բանակի բարեփոխման անւան տակ կրկին չի քանդւի բանակը, արդեօ՞ք կը գնանք ճիշտ սպառազինութեան եւ ճիշտ կադրային քաղաքականութեան»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։