Հա

Քաղաքական

19/07/2021 - 08:40

«Հայաստանի հարաւը ռազմական կուտակումների էպիկենտրոն է, որի վրայ աչք ունեն ինչպէս գերտէրութիւնները, այնպէս էլ տարածաշրջանային հրէշները». Նայիրի Յոխիկեան

Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Հայաստանի հարաւը ռազմական կուտակումների էպիկենտրոն է, որի վրայ աչք ունեն ինչպէս գերտէրութիւնները, այնպէս էլ տարածաշրջանային հրէշները։

Արցախի պետական համալսարանի ուսանողներին մի քանի ամիս առաջ պատմել եմ, թէ ինչու Արցախի ու Սիւնիքի նկատմամբ այդքան ախորժակ ունեն շատերը։ Հիմա ժամանակն է, որ տարբեր ճնշման լծակներով մեզնից առաւելագոյնը պոկեն, մանաւանդ որ մեր արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները եղան այնպէս, ինչպէս ձեռնտու էր գերտէրութիւններին ու հրէշներին։

Երասխի կրակոցները, կարծում եմ, ոչ միայն միջդիրքային տարածութիւնների խնդիր են լուծում, այլեւ նպատակ ունեն հասնել մինչեւ Տիգրանաշէն (Քեարքի) եւ Հայաստանից ստանալ այդ հատւածը եւս՝ փաստացի հսկողութիւն սահմանելով մեր ամբողջ հարաւի նկատմամբ։

Եթէ հայկական կողմն ընկրկի, ապա շատ շուտով մենք կը տեսնենք, որ Ադրբեջանը անթաքոյց կերպով կը խօսի նաեւ Սիսիանի ճանապարհը միջանցքի կարգավիճակով իրեն յանձնելու պահանջի մասին։ Դա Թուրքիայի նպատակն է։

Այնպէս որ, ռազմադիւանագիտական լարւածութիւնը թէժ է լինելու առաջիկայ ամիսներին, բայց լայնածաւալ պատերազմ դժւար թէ լինի։ Կուտակումները դեռեւս այդքան ծաւալների չեն հասել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։