Հա

Քաղաքական

19/07/2021 - 13:00

«Լսի՛ր հոգուդ ձայնը». հարցազրոյց իրանահայ երիտասարդ, հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանի հետ

«alikonline.ir»-ի զրուցակիցն է 26 ամեայ հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանը, ով հակառակ իր երիտասարդ տարիքին, արդէն հասցրել է երաժշտութեան ասպարէզում լուրջ քայլեր անել մաս կազմելով տարբեր բենդերին, այդ թւում՝ «Adanaproject»-ին, եւ համագործակցելով Անդրէ Սիմոնեանի եւ Սեւակ Ամրոյեանի հետ:

«alikonline.ir»-ի զրուցակիցն է 26 ամեայ հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանը, ով հակառակ իր երիտասարդ տարիքին, արդէն հասցրել է երաժշտութեան ասպարէզում լուրջ քայլեր անել մաս կազմելով տարբեր բենդերին, այդ թւում՝ «Adanaproject»-ին, եւ համագործակցելով Անդրէ Սիմոնեանի եւ Սեւակ Ամրոյեանի հետ:

Մի քանի ամիս առաջ Փաթրիկը թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Elements»-ը: Նրա հետ տեսակապով ունեցած զրոյցի ընթացքում խօսեցինք տաբեր թեմաների, այդ թւում՝ հայրենասիրութեան եւ համակարգերի մասին:

Փաթրիկն ունի այնքան բան բացայայտելու, որ չհասցրեցինք զրուցել իր նոր ալբոմի մասին: Այն, պարզապէս կարող էք վայելել, «Elements»-ը հասանելի է Spotify, applemusic, եւ այլ միջազգային պլատֆորմերում, ինչպէս նաեւ՝ հետեւեալ lnk.to/RlDHMkvI յղումով:

 

 

Ո՞վ է Փաթրիկը:

Փաթրիկը, լուրջ դէմքով, հանգիստ մարդ է: Երբեք չի դժգոհում: Նրան, առհասարակ, չես տեսնի դժգոհելուց: Ամէն ինչ շատ հեշտ է տանում: Շուտ է յարմարւում: Փաթրիկը գիտառի հետ ապրում է 11 տարեկանից: Աւելի ուշ, գիտառին գտաւ նոր ընկերներ՝ թառն ու այլնին:

«Տես, հիմա շրջապատւած եմ ամենատարբեր ինստրումենտներով»,- ասաց նա:

 

Մինչեւ բոլոր ինստրումենտներիդ հետ կը ծանօթանամ, (տեսակապով շրջում ենք Փաթրիկի ննջասենեակով), արի սկսենք ֆէյսբուքեան վերջին գրառումիցդ: Ասում ես՝ միայն մի բան կայ, որն անհնար է դարձնում երազանքի իրականացումը՝ ձախողման վախը: Դու վախեր ունե՞ս:

Տես, վախերը միշտ կան: Վախերը պէտք է յաղթահարւեն՝ հասնելով ներքին ազատութեան: Վախերը կարող են նաեւ արդարացում լինել: Երբեմն էլ՝ ինքնախաբէութիւն: Չգիտեմ, ոնց ուզում ես անւանիր դա: Ձախողումից վախը համարում եմ վախերի մէջ ամենաուժեղներից: Այն յաղթահարման համար կասեմ միայն մի բան՝ լսի՛ր հոգուդ ձայնը: Անջատի՛ր լոգիկան: Հա՛, անջատի՛ր: Տես, դու ես կեանքիդ տէրը: Մի թող վախերդ քեզ ենթարկեն իրենց եւ կառավարեն քեզ: Փորձիր: Վատագոյն դէպքում կը հասկանաս, որ այն քոնը չէր: Բայց տես, էլի... Its your choice:

 

Հայրենասէ՞ր ես։

Ես ինձ կուռ հայրենասէր չեմ համարում: Ոչ էլ քաղաքական մարդ եմ: Բայց, Սիւնէ, տե՛ս, ես գիտեմ, որ տէրն եմ իմ երկրի: Այդ մասին անվերջ կարող եմ ասել: Ես գիտակցելով եմ ասում սա՝ պատասխանատւութեամբ: Ես հասկանում եմ նաեւ, որ իրաւունք չունեմ դժգոհելու, նեղանալու, թողնել-գնալու իմ երկրից: Ես սիրում եմ Հայաստանը: Հպարտ եմ, որ հայրենադարձ եմ: Հասկանում եմ, որ ես պիտի պատասխանատու լինեմ իմ շուրջը տեղի ունեցածի համար՝ անկախ այն բանից, թէ իմ արարքների հետեւանքով է տեղի ունեցածը, թէ՝ իմ կողքինների...

Երկու դէպքում էլ իմ շուրջն է, չէ՞ տեղի ունենում։ Սրա անունը յաճախ կարելի է դնել պատասխանատւութիւն, առաքելութիւն: Բայց նման պահւածքը միայն շարժումների, ակցիաների, քաղաքական պրոցեսների ժամանակ չի տեղի ունենում, այլ շատ սովորական առօրեայում, ակտերում, փողոցից: Աղբը չնետելուց սկսած:

Ես հայրենասիրութիւնն իմ պատմութիւնը, մշակոյթը գիտակցելու մէջ էլ եմ տեսնում: Այն փորձում եմ ներկայացնել իմ ստեղծագործութիւններում: Հին երգերը վերամշակելով, նորովի ներկայացնելով: Դա հայրենասիրութեան դրսեւորման իմ ընտրած ուղիներից մէկն է:

 

Քեզ համակարգի մարդ համարում ե՞ս:

Ես սխալների մասին միշտ բարձրաձայնում եմ: Կառուցողական կարծիքներ յայտնելուց, իրավիճակներին գնահատականներ տալուց երբեք չեմ խուսափում: Երբեմն էլ քննադատաբար եմ մօտենում համակարգերին: Դա նաեւ որպէս ազատագրման փորձ եմ ընկալում, եւ դրա պահպանման միջոցը: Ազատութիւնն ու անկախութիւնը ինձ երբեմն վանում են կանոնակարգւած պրոցեսներից: Դու կարող ես ընդհանուրի մէջ ինչ-որ դրական փոփոխութիւն կատարես: Հնարաւոր է դա անւանել «համակարգային բարեփոփոխութիւն»: Բայց հէնց դու կարողացար փոփոխութեան միտւել, այդ պահից կարող ես ներքին զգացում ունեալ, որ դու ազդեցիկ էիր:

 

Ամենամեծ յաղթանա՞կը։

Ես հաւատում եմ, որ միակ հնարաւոր յաղթանակը՝ յաղթանակն է ինքդ քո հանդէպ ու միայն դա է յանգեցնում ինքնակատարելագործման, աճի:

 

Փաթրի՛կ գրել էիր, որ հասարակ երեւոյթները նաեւ ամենաարտառոց բաներն են նրանց համար, ովքեր տեսնում են այն:

Գիտես, դա ինչի նման է, երբ շատ կարեւոր նպատակ ունես ու ամէն ինչ անում ես, որ իրական դառնայ: Երբ արդէն նպատակդ իրականանում է, հասկանում ես, որ հէնց պրոցեսն էր ամենից շատ բան տւողը, սովորեցնողը: Երբ հասար, արդէն վերջ։ Պրոցեսը, ճանապարհը վայելելն էլ է խնդիրը՝ ներկայի հետ ռէակցիայի մէջ մտնելը:

 

Փաթրիկ Աւետիսեան անուն-ազգանունից առաջ ինչ-որ բնորոշող բառ դնելու ցանկութիւն կա՞յ․․․ օրինակ՝ արւէստագէտ Փաթրիկ Աւետիսեան, երաժիշտ Փաթրիկ Աւետիսեան։

Ես հրաժարւում եմ կոչումներից, որովհետեւ ինձ համար նման դեր ստանձնելը լուրջ պատասխանատւութիւն է։ Ուրախ եմ, որ նման բախում ունեմ ինքս ինձ հետ, որովհետեւ յստակ է, որ ես Փաթրիկն եմ: Ուղղակի Փաթրիկը:

 

Հայաստանի մասով, ինչ ես երազում:

Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ անարդարութիւնները, տնտեսութեան հետ կապւած խնդիրները, աղքատութիւնը, ուղղակի ակտուալ չեն լինի, որտեղ անարդարութեան դէմ պայքարելը կը լինի ուղղակի անհասկանալի օրինակ այդ ժամանակի երիտասարդութեան համար:

 

Անջատւե՞նք:

Շնորհակալ եմ:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

  • Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին
    Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

    Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

  • Ամենակարեւորը վճռակամութիւնն է
    Ամենակարեւորը վճռակամութիւնն է

    ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

  • Նոր մօտեցումների կարիք կայ
    Նոր մօտեցումների կարիք կայ

    Մենք պարտւել ենք ժողովրդավարութեան ամենաայլասեռւած տարատեսակին՝ ամբոխավարութեանը: Վերջին ընտրութիւնների արդիւնքում այն գործնականում վերահաստատւեց։

  • Դու չես զոհը
    Դու չես զոհը

    Յունիսի 4-ն է։ Ագրեսիայի զոհ դարձած երեխաների միջազգային օրը։

    Կարո՞ղ ենք այսօր հանգիստ խղճով ասել, թէ մեր երեխաներն ագրեսիայի զոհ չդարձան։ Ստանձնեցի՞նք արդեօք մեր բաժին պարտականութիւնը նրանց պաշտպանելուն ուղղւած։ Կամ՝ կարո՞ղ ենք ասել, թէ երեխերք ջան՝ դուք, այլեւս ագրեսորների թիրախում չէք յայտնւելու, այդ առումով հոգսեր չէք ունենալու, որ ձեր անվտանգութիւնը երաշխաւորւած է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։