Հա

Քաղաքական

19/07/2021 - 12:26

«Ողորմելի «ինքնիշխանութիւն»». Աւետիք Իշխանեան

Իրաւապաշպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ադրբեջանը պաշտօնապէս յայտարարում է իր նպատակի՝ Հայաստանի ոչնչացման մասին։ Նախագահ Ալիեւն արդէն որերորդ անգամ խօսում է Ադրբեջանի՝ Սիւնիքի, Գեղարքունիքի, նաեւ Երեւանի նկատմամբ յավակնութիւնների մասին։ Արդէն Ադրբեջանի արտգործնախարարութիւնը Հայաստանը յայտարարում է Արեւմտեան Ադրբեջան։ Եւ ի՞նչ․․․ Եւ ոչինչ։

«alikonline.ir»- Իրաւապաշպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ադրբեջանը պաշտօնապէս յայտարարում է իր նպատակի՝ Հայաստանի ոչնչացման մասին։ Նախագահ Ալիեւն արդէն որերորդ անգամ խօսում է Ադրբեջանի՝ Սիւնիքի, Գեղարքունիքի, նաեւ Երեւանի նկատմամբ յավակնութիւնների մասին։ Արդէն Ադրբեջանի արտգործնախարարութիւնը Հայաստանը յայտարարում է Արեւմտեան Ադրբեջան։ Եւ ի՞նչ․․․ Եւ ոչինչ։

Հայաստանը պաշտօնապէս ոչ միայն գոնէ պատմականօրէն չի հերքում թշնամու յոխորտանքները, այլեւ առաւել սուր յայտարարութեամբ հանդէս չի գալիս։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանի յայտարարութիւնները զայրոյթով են ընդունում եւ գիտապատմականօրէն հակազդում դրանց, ռուսաստանցի քաղաքագէտներ Եւգէնի Սատանովսկին եւ Կոնստանտին Զատուլինը։

Չեմ պատկերացնում որեւէ այլ «ինքնիշխան» պետութեան ղեկավարութիւն, որը հաճոյք զգայ թշնամու նւաստացումներից, «կառուցողական» շարունակի նրանց հետ բանակցութիւնները եւ աղիողորմ բողոքի ԵՄ պաշտօնեային։

Հա՜, մոռացել էի․ «Պէտք է պարզել, թէ այդ թշնամութիւնը երբ է սկսւել։ Մենք թշնամի ենք համարում, նրանք թշնամի են համարում եւ այլն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։