Հա

Քաղաքական

20/07/2021 - 08:20

«Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից». Ռոբերտ Քոչարեանը մանդատից հրաժարւել է

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտօնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանեանը ԿԸՅ ներկայացրեց պատգամաւորի մանդատից հրաժարւելու՝ իմ որոշման մասին դիմումը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտօնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանեանը ԿԸՅ ներկայացրեց պատգամաւորի մանդատից հրաժարւելու՝ իմ որոշման մասին դիմումը:

Այնպէս է ստացւել, որ ժամանակին եղել եմ թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի խորհրդարանների պատգամաւոր, սակայն բնաւորութեան կերտւածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանութեան մարդ։ Համոզւած եմ, որ հիմա աւելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից իւրաքանչիւրը, վստահ եմ, լաւ պատգամաւոր է դառնալու։

Այս քայլով նաեւ իմ համաձայնութիւնն եմ յայտնում հազարաւոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետութեան ու Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօններից յետոյ չպէտք է գայթակղւեմ պատգամաւորի մանդատով։ Վերջապէս, ինձ ձայն էին տալիս որպէս Դաշինքի վարչապետի թեկնածու։

Միեւնոյն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայութիւնն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրեայ հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասւելիք յաղթանակներին։

Վստահ եմ՝ ամէն ինչ լաւ է լինելու։

 

Ռոբերտ Քոչարեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։