Հա

Քաղաքական

20/07/2021 - 12:55

«Վերջին միջադէպերի հետ կապւած անյայտութիւնները դեռ շատ են, մտավախութիւն ունեմ, որ այս ամէնը տեղաւորւում է նոյեմբերի 9-ի ձեռք բերւած պայմանաւորւածութեան կատարման տրամաբանութեան մէջ». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանն անդրադարձել է սահմանային լարւածութեանը․ «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ իր տեղեկութիւններով Ադրբեջանը պատրաստւում է նոր բախումներ հրահրել Հայաստանի եւ Արցախի ուղղութեամբ։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանն անդրադարձել է սահմանային լարւածութեանը․ «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ իր տեղեկութիւններով Ադրբեջանը պատրաստւում է նոր բախումներ հրահրել Հայաստանի եւ Արցախի ուղղութեամբ։

Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրեայ հաղորդագրութիւններով հանրութեանը փոխանցում է սահմանին Երասխի հատւածում լարւող իրավիճակի մասին։

Ադրբեջանն ակնյայտօրէն կոշտացրել է իր դիրքորոշումը եւ Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել։

Տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնէ արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետեւում են իրադարձութիւնների զարգացումներին։

Այս վերջին միջադէպերի հետ կապւած անյայտութիւնները դեռ շատ են, մտավախութիւն ունեմ, որ այս ամէնը տեղաւորւում է նոյեմբերի 9-ի ձեռք բերւած պայմանաւորւածութեան կատարման տրամաբանութեան մէջ։

Ուղղակի այդ գործարքի մի հատւածը ենթադրում է պայմանաւորւած գործողութիւններ սահմանագծի կոնկրետ հատւածներում։

Ռազմաքաղաքական ղեկավարութեան յայտարարութիւնները ստեղծւած իրավիճակի, դրանց դրդապատճառների եւ հետեւանքների մասով անբովանդակ են, ոչ ամբողջական, ինչն աւելի է խորացնում այս թեմայի շուրջ ստեղծւած մտահոգութիւնները»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։