Հա

Քաղաքական

20/07/2021 - 13:05

«Երասխում կռիւներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դէմ նոր ու լիարժէք պատերազմի»․ Վարուժան Գեղամեան

Թուրքագեէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Թուրքագեէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Երասխում կռիւներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դէմ նոր ու լիարժէք պատերազմի։

Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիւ առումներով Հայաստանի ամենառազմավարական կէտերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջեւանի ուղղութեամբ, այլեւ ողջ Հարաւային Կովկասում։ Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը ընթացել են հէնց այս ուղղութեամբ եւ պսակւել յաջողութեամբ։

Թէ՛ առաջին պատերազմի տարիներին, թէ՛ այսօր Երասխի ուղղութեամբ յարձակումն անհնար է առանց Թուրքիայի գործուն մասնակցութեան ու ղեկավարութեան. այս տարածքը Թուրքիայի թիրախում է որպէս տարածաշրջանում թուրքական ծաւալապաշտութեան առաջնային ուղղութիւն՝ Իրանից մինչեւ Վրաստան ու Միջին Ասիա։ Ուստի անհնար է կարծել, որ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղութեամբ յարձակման փորձերը միայն Ադրբեջանի նախաձեռնութիւնն են։

Այս սպառնալից իրավիճակը չէր լինի, եթէ գոնէ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլեացիայից յետոյ Հայաստանի ղեկավարութիւնը ժամանակ ու ջանք թափած լինէր միաւորելու իր ռեսուրսները Թուրքիայի ծաւալապաշտական ծրագրերին ընդդիմացող պետութիւնների հետ՝ տարածաշրջանի հակաթուրքական դաշինքի անդամ դառնալով։ Դա հնարաւորութիւն կը տար համալիր ջանքերով դիմադրել թուրքական նոր ագրեսիային ու այսօր Երասխի վրայ յարձակումը հնարաւոր է եւ չլինէր։ Փոխարէնը՝ Հայաստանի կապիտուլեանտ ու դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութիւնը սպառնում էր ու սպառնում է սեփական քաղաքացիներին, այլ ոչ թշնամուն։

Ինչեւէ, հակաթուրքական դաշինքի անդամ դառնալու համար ժամանակը սպառւում է, ինչպէս որ սպառւում է մեր դիմադրութեան պաշարը։

Յ․Գ. Նկարում Երասխի ինքնապաշտպանական մարտերում նահատակւած Հայաստանի ազգային հերոս Մովսիս Գորգիսեանն է, ում խօսքերը այսօր եւս արդիական են»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։