Հա

Քաղաքական

20/07/2021 - 14:40

«Ադրբեջանը կարող է իր զօրքերը մտցնել ՀՀ տարածք՝ Արցախում սադրանքների պատրւակով»․ ադրբեջանագէտ

Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը հաւաքել է բանակի ղեկավար կազմին, խօսել ՀՀ զինւած ուժերի կողմից, իբրեւ թէ, սադրանքների մասին, եւ յանձնարարականներ տւել Ղարաբաղում տեղակայւած զօրամասերի հրամանատարներին։

Ի՞նչ յանձնարարականների մասին կարող է խօսք լինել՝ հարցը ճիշտ կը լինէր ուղղել ռուս խաղաղապահներին՝ Yerkir.am-ի՝ հետ հարցազրոյցում ասաց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը։

«alikonline.ir» - Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը հաւաքել է բանակի ղեկավար կազմին, խօսել ՀՀ զինւած ուժերի կողմից, իբրեւ թէ, սադրանքների մասին, եւ յանձնարարականներ տւել Ղարաբաղում տեղակայւած զօրամասերի հրամանատարներին։

Ի՞նչ յանձնարարականների մասին կարող է խօսք լինել՝ հարցը ճիշտ կը լինէր ուղղել ռուս խաղաղապահներին՝ Yerkir.am-ի՝ հետ հարցազրոյցում ասաց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը։

«Նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի եւ նրա անվտանգութեան հետ կապւած բոլոր հարցերը լուծում է Ռուսաստանը իր խաղաղապահ զօրքերի միջոցով։ Եթէ Զաքիր Հասանովը պատրաստ է մարտնչել ռուսական զօրքերի դէմ, ապա դա զուտ նրա խնդիրն է, Հայաստանը սրա հետ առանձնապէս կապ չունի»,- ասաց նա։

Արմինէ Ադիբէկեանը, սակայն, նկատեց, որ ադրբեջանցիները կարող են Արցախի պատրւակով, իբրեւ թէ Արցախում Հայաստանն ուզում է սադրանքներ սկսել, իրենց զօրքերը մտցնել ՀՀ տարածք։

«Այսինքն, դա օգտագործեն որպէս պատրւակ եւ աւելի խորանան մեր տարածքում, որովհետեւ նրանք Երասխում ինժեներական աշխատանքներ են կատարում եւ հաստատ պատրաստւում են այդտեղից գրոհ կատարել։ Եւ, իհարկէ, Տաւուշի հատւածը, որը գեներալ Խաչատուրովի պաշտօնանկման հետեւանքով գլխատւել է եւ անյայտ ճակատագրի է մատնւել»,- ասաց ադրբեջանագէտը։

Հայաստանից որեւէ լուրջ արձագանգ նա դժւարանում է ակնկալել։

«Իսկ Հայաստանում կա՞յ ինչ-որ մէկը, ով կարող է բարձր մակարդակի վրայ, պրոֆեսիոնալ հակադարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաներին։ Այդ մարդիկ մեռան վիրաւորելով, սադրելով, անհեթեթ պրետենզիաներ ներկայացնելով, իսկ հայկական կողմը քար լռութիւն է պահպանում։ Ի՞նչ պէտք է լինի, կամ ո՞վ կայ, որ կը կարողանայ Զաքիր Հասանովին տեղը դնել»,- ասաց Արմինէ Ադիբէկեանը։

Այդ դէպքում ի՞նչ պէտք է անեն ՀՀ իշխանութիւնները՝ հարցին, ադրբեջանագէտը պատասխանեց՝ ՀՀ իշխանութիւնները պէտք է անյապաղ, հէնց հիմա վար դնեն իրենց իշխանական մանդատը, հրաժարւեն իշխանութիւնից եւ իշխանութեան հրաւիրեն մարդկանց, ով ի վիճակի է այս իրավիճակում գործել՝ հա՛մ պատասխան տալ, հա՛մ դիմել համապատասխան միջազգային ատեաններին, որ կարողանան օգնել մեզ մեր պայքարում։

«Այս ստեղծւած իրավիճակում ՀՀ իշխանութիւնները ոչ մի անելիք չունեն զուտ տգիտութեան, անզօրութեան եւ բանի պիտանի չլինելու պատճառով»,- ասաց նա։

Սահմանամերձ Կութ գիւղի բնակիչները ադրբեջանցիների պատճառով ոչ միայն չեն կարողանում տեխնիկա մտցնել եւ հնձել իրենց խոտը, այլեւ ՀՀ իշխանությունները նրանց դեռ չեն փոխհատուցել ադրբեջանցիների գողացած 80 գլուխ անասունի դիմաց․ Արմինէ Ադրբէկեանը նկատեց՝ իսկ ո՞վ պէտք է հատուցի Կութի գիւղացիներին, եթէ հատուցեն՝ բա այս ձրիակերներին որտեղի՞ց պարգեւավճար վճարեն։ Հայաստանն արդէն երկու տարի է՝ եկամուտ չունի, նշեց ադրբեջանագէտը, Հայաստանը ուտում է նախկին իշխանութիւնների ժամանակ կուտակւած ռեսուրսները, հիմա եթէ գիւղացուն հատուցեն, բա պարգեւավճարները որտեղի՞ց են տալու։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։