Հա

Քաղաքական

20/07/2021 - 17:00

Վաղարշակ Յարութիւնեանը հրաժարական է տւել

ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Վաղարշակ Յարութիւնեանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկութիւնը Sputnik Արմենիային հաստատեցին գերատեսչութիւնից։

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Վաղարշակ Յարութիւնեանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկութիւնը Sputnik Արմենիային հաստատեցին գերատեսչութիւնից։

Ըստ տեղեկութիւնների` նա արդէն հասցրել է հրաժեշտի հանդիպում ունենալ ՊՆ-ում:

Յիշեցնենք` Վաղարշակ Յարութիւնեանը 2020 թւականի օգոստոսի 18-ին նշանակւել էր ՀՀ վարչապետի գլխաւոր խորհրդական, իսկ 2020 թւականի նոյեմբերի 20-ին` ՀՀ պաշտպանութեան նախարար։

Նա պաշտպանութեան նախարարի պաշտօնը զբաղեցրել էր նաեւ 1999-2000 թթ.-ին։ Սակայն 2002թ. յուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով պաշտօնանկ էր արւել ու աստիճանազրկւել։ Ինքը` Յարութիւնեանն իր աստիճանազրկումը քաղաքական հաշւեյարդար է համարում։

2019 թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանով Վաղարշակ Յարութիւնեանին զինւորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թւականի յուլիսի 22-ի հրամանագիրը ճանաչւեց ուժը կորցրած։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։