Հա

Քաղաքական

20/07/2021 - 18:00

Թշնամին ինտենսիւ կրակել է Սոթքի եւ Կութի ուղղութեամբ

Գիշերը ինտենսիւ կրակել են, իրիկունը 10-ից սկսած՝ մինչեւ գիշերը 2-3-ը կրակել են։ Կրակոցները եղել են Սոթքի եւ Կութի ուղղութեամբ․ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացւած բնակավայրի ղեկավար Յակոբ Աւետեանը։

«alikonline.ir» - Գիշերը ինտենսիւ կրակել են, իրիկունը 10-ից սկսած՝ մինչեւ գիշերը 2-3-ը կրակել են։ Կրակոցները եղել են Սոթքի եւ Կութի ուղղութեամբ․ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացւած բնակավայրի ղեկավար Յակոբ Աւետեանը։

Կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան։

«Ծանր տեխնիկա չի աշխատել, հիմնականում կրակել են ԱԿ-74-ից եւ ականանետից։ Հիմա՝ էս պահի դրութեամբ վիճակը հանգիստ է։ Առաջխաղացում չկայ, չի գրանցւել։ Մեր կողմից կրակոցներ չեն եղել, պահում են կանոնները, բայց իրենք լկտիութիւն են ցուցաբերում»,- նշեց Յակոբ Աւետեանը։

Նա յայտնեց, որ անհանգստութիւն կայ, բայց մարդիկ զբաղւած են իրենց առօրեայով։

Յիշեցնենք, որ թշնամին երկու ամսից աւելի է՝ Հայաստանի սահմանների ներսում է, իսկ կրակոցներն այս հատւածում շատ յաճախակի են։ Կութի վարչական ղեկավար Սիմա Թիտչեանն էլ Yerkir.am-ին յայտնեց, որ կրակոցներից յետոյ գիշերը համեմատաբար հանգիստ է լուսացել։

«Իրիկունը կրակոցներ եղել են մինչեւ 0 ժամ 30-ը։ Գիշերը նորմալ անցել է, առաւօտեան եղել է նորմալ։ Գիշերը՝ 9-ն անց կէս, սկսել են՝ ընդմիջումներով, բայց՝ հիմնականում երկար տեւողութեամբ՝ դիրքերում։ Գիւղի ուղղութեամբ չի եղել»,- յայտնեց Կութի ղեկավարը։

Սիմա Չիտչեանը յայտնեց՝ կրակոցներ եղել են նաեւ երէկ չէ առաջին օրը, բայց՝ ոչ ինտենսիւ։ Տեխնիկայի տեղաշարժ չի եղել։

«Խոտհարքները մնացել են նրանց տարածքներում, գիւղի աջ կողմում՝ «Երեք քար» ենք ասում, էնտեղ ժողովուրդը ձեռքով քաղ է անում։ Առաւօտւանից հանգիստ է, ոչինչ չի եղել»,- Yerkir.am-ին ասաց Սիմա Չիտչեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։