Հա

Քաղաքական

22/07/2021 - 10:00

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցը

Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը մի մեծ պատկերի փոքր մասն է, Երասխի դէպքերից յետոյ մենք, կարծես, մոռացել ենք, որ կայ Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքում են մեծ թւով ադրբեջանցի զինւորականներ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերութիւնների հետ հարցազրոյցում յայտարարել է հայկական երկու հանրապետութիւնների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը մի մեծ պատկերի փոքր մասն է, Երասխի դէպքերից յետոյ մենք, կարծես, մոռացել ենք, որ կայ Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքում են մեծ թւով ադրբեջանցի զինւորականներ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերութիւնների հետ հարցազրոյցում յայտարարել է հայկական երկու հանրապետութիւնների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։

«Սա շարունակութիւնն է այն ամենի, ինչ կատարւում էր Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ յետպատերազմեան ժամանակահատւածում։ Մենք ցոյց ենք տւել, որ ատամներ այլեւս չունենք, որ արժանապատիւ պատասխան տալու հնարաւորութիւն չունենք, ցանկութիւն էլ չունի երկիրը, եւ Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանելու նման կարգի դրսեւորումներով։ Նման կարգի պրովոկացիաներից յետոյ ստեղծւում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար եւ նա մեծ հեշտութեամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը, որը նա ընդունելու է ոչ թէ որպէս դաւաճանութիւն, այլ փրկութիւն»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը։

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ իշխանութիւնը դարձեալ կիրառելու է պլանաւորւած պարտութեան տեխնոլոգիա. հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպէս փրկութիւն. այսինքն՝ հասունացւելու է մի վիճակ, որը մատուցւելու ոչ թէ պարտութիւն, այլ փրկութիւն, ինչը մենք մէկ անգամ արդէն տեսել ենք:

«Ես հիմա ոչնչից չեմ զարմանայ, այո, նախապատրաստւում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչման, ինչը կը նշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրայ»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։