Հա

Քաղաքական

22/07/2021 - 10:20

«Սեւ լճի մասին իմ տեղեկութիւնը եւ իրականութիւնը». Ն. Յոխիկեան

Յիշո՞ւմ էք, 2021թ․ մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Աւինեանը մեկնել էր Սիւնիքի մարզի Մեծ Իշխանասարի Սեւ լճի հատւած՝ նկարւելով ու պնդելով, թէ դա մեր հսկողութեան տակ է։ Յիշո՞ւմ էք, ես կասկած յայտնեցի, որ դա մենք այնտեղ տէր ենք։

«alikonline.ir» - Լրագրող, մեդիա փորձագէտ Նայիրի Յոխիկեանը գրում է.

«Յիշո՞ւմ էք, 2021թ․ մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Աւինեանը մեկնել էր Սիւնիքի մարզի Մեծ Իշխանասարի Սեւ լճի հատւած՝ նկարւելով ու պնդելով, թէ դա մեր հսկողութեան տակ է։ Յիշո՞ւմ էք, ես կասկած յայտնեցի, որ դա մենք այնտեղ տէր ենք։

Վստահաբար յիշում էք, որ ամբողջ պետական ապարատը եւ իշխանութեան սպասարկու ԶԼՄ-ները ոտքի հանւեցին՝ ինձ հերքելու եւ նաեւ ինձ վարկաբեկող տեղեկատւական գրոհ անելու համար։ Մի խօսքով, փորձեցին եւս մէկ անգամ ինձ ստախօս ցոյց տալ։

Բայց ինչպէս մեր հանճարեղ ազգն է ասում, գողի ու նրա նմանի կեանքը 40 օր է։

Հեռուստաընկերութիւններից մէկը վերջապէս կարողացել է բարձրանալ վերեւ եւ հասկանալ, թէ ինչքան տարածք է մեզ պատկանում։ Հիմա արդէն հասկանալի է, թէ ինչու մայիսի 15-ին Տիգրան Աւինտանը մօտիկ չէր գնում լճին, ինչու պատգամաւոր Արմէն Խաչատրեանը այդպէս էլ տէր չկանգնեց իր խօսքին ու ինձ չուղեկցեց դէպի Սեւ լիճ, ինչու հետագայ երկու ամիսների ընթացքում ինձ այդպէս էլ թոյլ չտւեցին անձամբ գնալ այնտեղ։ Ի՞նչ պէտք է ցոյց տային, այն, որ Սեւ լիճը թշնամու հսկողութեան տա՞կ է, որ լճին մօտենալը վտանգաւո՞ր է իւրաքանչիւր հայի համար։

Դիտէք տեսանիւթը եւ ուղարկէք կառավարութիւն։ Իսկ այն մարդիկ, ովքեր դեռեւս ընկնում են էժանագին քարոզչութեան տակ ու իմ հրապարակումները երբեմն անւանում ստայօդ, եւս մէկ անգամ պէտք է համոզւեն, որ ես որեւէ բան առանց փաստերի չեմ հրապարակում։ Սպասում եմ փաստերի ստուգման հարթակների ու միւս «օբիեկտիւ» մեդիահարթակների մեղայականներին։ Թէպէտ դրա կարիքն էլ չունեմ, քանի որ իմ պաշտելի հայ ազգը միշտ ճիշտ է՝ գողի ու ․․․-ի կեանքը 40 օր է։ Այս դէպքում՝ 66 օր էր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։