Հա

Քաղաքական

22/07/2021 - 11:30

«Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար եւ մարսւում է հերթական փաստաթղթի ստորագրումը». Ռոբերտ Քոչարեան

«Հայաստան» դաշինքի ղեկավար եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը երէկ հարցազրոյց է տւել 3 հեռուստաընկերութիւնների ներկայացուցիչներին: Հարցազրոյցի ընթացքում Ռոբերտ Քոչարեանը անդրադարձել է սահմանային իրավիճակին եւ ընդգծել, որ Երասխում տիրող դէպքերից յետոյ կարծես, թէ մոռացութեան են տրւել միւս խնդիրները:

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքի ղեկավար եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը երէկ հարցազրոյց է տւել 3 հեռուստաընկերութիւնների ներկայացուցիչներին: Հարցազրոյցի ընթացքում Ռոբերտ Քոչարեանը անդրադարձել է սահմանային իրավիճակին եւ ընդգծել, որ Երասխում տիրող դէպքերից յետոյ կարծես, թէ մոռացութեան են տրւել միւս խնդիրները: Գրում է Yerkir.am-ը:

«Մոռացել ենք, որ կայ Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքում գտնւում են բազմաթիւ ադրբեջանական զինւորներ, սա տրամաբանական շարունակութիւնն է այն ամենի, ինչ կատարւում է Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ յետպատերազմեան իրավիճակում»,- ասաց Քոչարեանը:

Նա նշեց, որ մենք ցոյց ենք տւել՝ ատամներ այլեւս չունենք, եւ պետութիւնը ցանկութիւն չունի արժանապատիւ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:

«Նման կարգի պրովոկացիաներից յետոյ ստեղծւում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, եւ ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը եւ տարածքի զիջումը: Դա ընկալւելու է ոչ թէ որպէս դաւաճանութիւն, այլ՝ որպէս փրկութիւն: Սա պլանաւորած պարտութեան տեխնոլոգիա է »,- նշեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։