Հա

Քաղաքական

22/07/2021 - 11:35

«Փոխւո՞ւմ է արտաքին քաղաքականութեան վեկտորը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գործող իշխանութիւնների վարքագծից ակնյայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասաւորումներ են սպասւում, աւելին՝ իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթէ ոչ բացայայտ ասելու, ապա բաւականին պարզ ակնարկելու։ 

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գործող իշխանութիւնների վարքագծից ակնյայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասաւորումներ են սպասւում, աւելին՝ իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթէ ոչ բացայայտ ասելու, ապա բաւականին պարզ ակնարկելու։ Ասւածի լաւագոյն օրինակը վերջին երկու ամիսների ընթացում ՀԱՊԿ-ի դէմ սկսւած գրոհն էր։ Սրան գումարած՝ հակառուսական «նւագախումբը» նոր «համերգաշրջանի» բացումն ազդարարեց՝ Ռուսաստանի դէմ քարոզչութեանը հերթական թափը հաղորդելով: «Փաստ» թերթի տեղեկութիւններով, այդ գործընթացում, բնականաբար, առանցքային ներգրաււածութիւն ունեն ՀՀ-ում գործող արեւմտեան ֆինանսաւորում ունեցող շրջանակները, որոնց համար ստեղծւել է բաւական նպաստաւոր քաղաքական «ռասկլադ», որպէսզի հանրութեան շրջանում հնարաւոր բոլոր տարբերակներով առիթանառիթ հակառուսական արշաւ իրականացնեն։

Աւելին, մեծ թափ է հաւաքում արեւմտեան քարոզչական ալիքը, ինչի համար «պարարտ հող» ստեղծեց նաեւ Եւրոմիութեան կողմից Հայաստանի համար նախատեսւող 2,6 միլիարդ եւրոյի օժանդակութեան խոստումը, ինչը տարփողւում է ամենժամեայ պարբերականութեամբ: Թերթի տեղեկութիւններով՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը փորձում է մասնաւորաբար տարածաշրջանային ենթակառուցւածքների ապաշրջափակման թեման եւ նմանօրինակ մի շարք այլ հարցերն առաջին պլան բերելուն զուգահեռ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջութեամբ թեքել դէպի Արեւմուտք՝ հանրութեան մէջ թեզեր շրջանառելով, որ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու եւ զարգանալու համար այլ տարբերակ ուղղակի չկայ։ Մեր աղբիւրների փոխանցմամբ, առաջիկայ օրերին էլ աւելի կը յստակեցւի, թէ ինչ քայլեր են նախատեսւում եւ ինչ «ճանապարհային քարտէզով» պէտք է տեղի ունենան առաջիկայ զարգացումները»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։