Հա

Քաղաքական

22/07/2021 - 11:50

«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարւել այս կերպ»․ Ռոբերտ Քոչարեան

Գիտէք, ես հիմա ոչնչից չեմ զարմանայ, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամէնը ինչ եղաւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապառտրաստւում է հէնց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պէտք է խաչ քաշել Ղարաբաղի վրայ:

«alikonline.ir» - Գիտէք, ես հիմա ոչնչից չեմ զարմանայ, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը մարսեց այն ամէնը ինչ եղաւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ, այո նախապառտրաստւում է հէնց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը նշանակում է` պէտք է խաչ քաշել Ղարաբաղի վրայ: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերութիւնների հետ հարցազրոյցում յայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Yerkir.am-ը:

Լրագրողի հարցին, թէ այս իրավիճակում ինչպէս մենք պէտք է պահենք մեզ, Քոչարեանն ասաց, որ վերջին մի քանի ամիասների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի յայտարարութիւնների Հայաստանի նկատմամբ, որոնք անընդունելի են եւ որոնց նկատմամբ Հայաստանը արձագանգ չի տւել:

«Մենք սովորացրել ենք մեր թշնամուն, որ մեր հետ կարելի է վարւել այս կերպ: Աւելին ասեմ, այս ամէնը օգտագործւում է Հայաստանի կողմից, հէնց ներքաղաքական նպատակների համար: Ես կը կրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հէնց այդ վախերի միջոցով, կառավարւող վախերի միջոցով եւ դոզան աւելացնելով հասնում ես քո նպատակին ներսում: Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի բնազդը, ամէն ինչ դառնում է ինչ-որ չափով իռացիոնալ: Ես կարծում եմ` այս գործոնը էական նշանակութիւն է ունեցել ընտրութիւնների ընթացքում եւ ընտրութիւնների ընթացքի վրայ: Ինչ կանէի, ես կասեմ, որ այս կեցւածքը երբեք չէի ունենայ եւ երկրորդը` պարտւած, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի յայտնւի»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։