Հա

Քաղաքական

24/07/2021 - 09:05

«Ադրբեջանական կրակոցները յանցաւոր բնոյթի են, կատարւում են քաղաքացիական բնակչութեան կեանքի համար վտանգաւոր եղանակով». ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը յատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները յանցաւոր բնոյթի են, կատարւում են քաղաքացիական բնակչութեան կեանքի եւ առողջութեան, այլ կենսական իրաւունքների համար իրական վտանգաւոր եղանակով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը։

«alikonline.ir» - ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը յատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները յանցաւոր բնոյթի են, կատարւում են քաղաքացիական բնակչութեան կեանքի եւ առողջութեան, այլ կենսական իրաւունքների համար իրական վտանգաւոր եղանակով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը։

«Այսօր՝ 2021 թւականի յուլիսի 23-ին ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինւած ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք եւ Ազատ գիւղերի հարեւանութեամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք եւ Ազատ գիւղերում։

Ըստ տեղեկութիւնների՝ կրակոցները սկսւել են ժամը 17։00-ից եւ որոշակի ընդհատումներով շարունակւում են նաեւ այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիւ են եւ ուղղւած են դէպի հայկական զինւած ուժերի դիրքերը։

Ընդ որում, ադրբեջանական զինւած ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գիւղի անմիջապէս հարեւանութեամբ են տեղակայւած՝ մօտ 3 կմ հեռաւորութեան վրայ, գտնւում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը յատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները յանցաւոր բնոյթի են, կատարւում են քաղաքացիական բնակչութեան կեանքի եւ առողջութեան, այլ կենսական իրաւունքների համար իրական վտանգաւոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կեանքը:

Կրակոցների յանցաւոր լինելն ակնյայտ է ՀՀ սահմանային միւս հատւածներում՝ բնակավայրերի հարեւանութեամբ ադրբեջանական զինւած ուժերի հրահրած կրակոցների ֆոնին եւ նաեւ ապացուցւում է այն փաստով, որ Կութի հատւածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրաւորւել է ՀՀ զինւած ուժերի երեք զինծառայող»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։