Հա

Քաղաքական

24/07/2021 - 11:55

ՀՀ 2-րդ նախագահ Քոչարեանի գնահատականները խիստ են, բայց հիմնաւորւած

Yerevan.today-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցը «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերութիւններին թէ՛ սպասւած էր, թէ՛ ժամանակին, թէ՛… ծանր:

«alikonline.ir» - Yerevan.today-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի վերջին հարցազրոյցը «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերութիւններին թէ՛ սպասւած էր, թէ՛ ժամանակին, թէ՛… ծանր:

Ծանր՝ իրավիճակին համապատասխան եւ համահունչ այն ծծմբաթթւային միջավայրին, որ մէջ դրել են Հայաստանն ու մեր ժողովրդին մի խումբ անհայրենիք ու կասկածելի էթնիկ ծագմամբ բախտախնդիր ու թունակալած «մանրէներ»՝ հողատու Նիկոլի գլխաւորութեամբ:

Նախագահ Ռոբերտ Քոչարեանի գնահատականները, կարող են խիստ թւալ, չնայած, միւս կողմից, կը լինեն մեկնաբաններ, որոնք կարող են նշել, թէ աւելի կոշտ արժէր արտայայտւել: Սակայն խնդիրը կոշտ կամ դիւանագիտօրէն արտայայտւելը չէ: Այլ այն, որ Ռոբերտ Քոչարեանի տւած գնահատականները աւելի շուտ ախտորոշման տպաւորութիւն էին թողնում, այնքան դիպուկ էին ու տեղին: Միաժամանակ, նման գնահատականներով Ռոբերտ Քոչարեանը, վստահ ենք, շատերին վերադարձրեց մեր ծծմբաթթւային ու դաժան իրականութիւն:

Այն իրականութիւն, որտեղ, չնայած «թազա ոստիկաններին», հին-նոր օլիգարիատի ղաչաղական ու հաբրգած դրսեւորումներին, խաղաղ բնակչութեանը մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարելուն, Սիւնիքի համայնքապետերի դէմ նիկոլական շնաբարոյ մեթոդներով «որսին» ու փաշինեանական մնացեալ դրսեւորումներին, շարունակում են չլուծւած մնալ պատերազմական ու յետպատերազմական շրջանում ցցւած մի շարք խնդիրներ, ի լրումն՝ աւելանում են նոր ու ոչ պակաս մահացու մարտահրաւէրներ:

Առաջինը, ինչն ուշադրութիւն գրաւեց, բնականաբար, բանակի վերաբերեալ նախագահի անդրադարձն էր: Բանակում, ըստ էութեան, ոչինչ չի արւել՝ այն արդիականացնելու, վերակազմաւորելու, իրապէս ու վերստին պետութեան սահմանների պաշտպանութեան ու բնակչութեան անվտանգութեան պահովման կոչւած պետական ողնաշարային կառոյց դարձնելու համար, այլեւ՝ լրիւ հակառակը: Մեր բանակը գործնականում ոչնչացւած է: Դրա ամենից ցայտուն ապացոյցն այն է, որ ՀՀ արեւելեան սահմանների պաշտպանութեան համար օրվա «իշխանութիւն» համարւող Նիկոլն ու նրա «բրիգադան» իրենց Մակրոնի, Պուտինի, ՀԱՊԿ-ի դռներն են գցում, թէ բա՝ «ամա՜ն, հասէ՜ք, փրկէ՜ք, աղաչո՜ւմ ենք, պաշտպանէ՜ք մեզ՝ խեղճուկրակ տկար-անճարներիս…»:

Բանակի ոչնչացման մասին է վկայում այն, որ թուրքերը արդէն համարեայ երկու ամիս, եթէ ոչ աւելի, զինւած ներխուժել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի ու Սիւնիքի մարզերի տարածքներում, իսկ Հայաստանը ոչ միայն որեւէ կերպ չի պատասխանում թշնամուն, այլեւ ամիսը առնւազն մի 5 զինւորի գերի է տալիս ու… մոռանում գերեվարւածների մասին:

Ի՛նչ է անում «օրւայ իշխանութիւնը»: Ճի՛շտ է. կադրային փոխատեղումներ, թէ՝ Վաղարշակը չէ, Արշակն է: Իսկ միւս օրը կը լինի Պողոսը կամ Թորոսը, իսկ միգուցէ՝ Սորոսը:

Նոյն ողորմելի վիճակն է արտաքին ճակատում: Նոյն վիճակն է տնտեսական առումով, սոցիալականով, հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտի առումով ու քաղաքակըան դաշտում: Բոլո՛ր առումներով:

Ամենից կարեւորը: Ոմանց թւում է, թէ ընտրութիւնները «ջրեցին» կուտակւած խնդիրները, հարթեցին ճգնաժամերը, դրանք ստեղծող պատճառները, գործօնները: Ոմանք անգամ ասում են, թէ ընտրութիւնները «լեգիտիմացրեցին» Նիկոլի ստորագրած դաւաճանական կապիտուլիացիան:

Մինչդեռ դա այդպէս չէ: Ամենից առաջ. ընտրութիւնները ոչ մի կերպ չջրեցին որեւէ խնդիր: Իսկ խնդիրներից հիմնականները վերաբերում են 44-օրեայ «տարօրինակ» պատերազմի պատճառներին, պատերազմի ընթացքին ու այդ փուլում «օրւայ իշխանութեան» կողմից արհեստականօրէն ստեղծւած վիճակներին, պատերազմի հետեւանքներին, Արցախի այս կամ այն հատւածը թշնամուն յանձնելուն: Ինչ եղաւ, ինչպէս եղաւ, ինչու դա հնարաւոր եղաւ:

Ու երիցս իրաւացի է նախագահ Քոչարեանը, ընդգծելով, որ ընտրութիւնները «ժամանակի մեքենայ» չեն, որ ջրեն այդ ու նման հարցերը:

Աւելին, ոչ միայն չեն վերացել, այլեւ աւելի են սրւել մեր պետութեան ու մեր ժողովրդի յետագայ գոյութեան խնդիրները: Լինել-չլինելու հարց է: Իսկ դա, իր հերթին, արմատապէս փոխում է քաղաքական դաշտի ու պայքարի բովանդակութիւնը: Մի կողմում ազգադաւ ու ապիկար, ապաշնորհ բախտախնդիրների ագահ ու անհաջ, բիւջէ լափող եւ Արցախը ծախած, մնացած Հայաստանն էլ մաս-մաս թուրքին տւող նիկոլաոհմակն է, իր թեփշի լիզող մարած «աբլիգացիաներով» (բոլոր տեսակի արամ Զ.-երով), միւս կողմում՝ վերահաս կործանմանը դիմադրելու նպատակ հետապնդող ազգային ուժերն են՝ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ: Մեծ հաշւով, պայքարի բովանդակութիւնը ազգային-ազատագրական է:

Ընտրութիւնները գործնականում չհանգուցալուծեցին առկայ քաղաքական ու ազգային կոնֆլիկտային խնդիրները, հակառակը, նոր լիցք հաղորդեցին դրանց, եւ կարելի է չկասկածել, որ նորակազմ ԱԺ-ում առաջին իսկ րոպէներից այդ հակամարտութիւնը դրսեւորւելու է:

Այո, այսօր շատերն են շտապում փախչել Հայաստանից: Ըստ որում, փախչողների առաջին շարքերում  են Նիկոլի նման գլխակեր փորձանքն ընտրած «պողոսները»: Բայց…

Պայքարը շարունակւում է: Սա, թերեւս, հարցազրոյցի ամենակարեւոր շեշտադրումն էր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։