Հա

Քաղաքական

24/07/2021 - 13:05

«Հակառակորդի հետ փոխհրաձգութեան հետեւանքով վիրաւորւած 3 զինծառայողներից մէկի վիճակը ծայրայեղ ծանր է․ հրապարակւել են նրանց անունները»․ ՔԿ

2021թ. Յուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայւած ՀՀ ՊՆ N զօրամասի պահպանութեան տակ գտնւող մարտական յենակէտում հերթապահութիւն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգութեան հետեւանքով, հրազէնային մարմնական վնասւածքներ են ստացել պարտադիր ժամկէտային զինծառայող Արման Գուրգէնի Աթասեանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նաւոյեանը եւ Իւրիկ Աշոտի Օհանեանը:

«alikonline.ir» - 2021թ. Յուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայւած ՀՀ ՊՆ N զօրամասի պահպանութեան տակ գտնւող մարտական յենակէտում հերթապահութիւն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգութեան հետեւանքով, հրազէնային մարմնական վնասւածքներ են ստացել պարտադիր ժամկէտային զինծառայող Արման Գուրգէնի Աթասեանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նաւոյեանը եւ Իւրիկ Աշոտի Օհանեանը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Վերջիններս տեղափոխւել են Գեղարքունիքի կայազօրային հոսպիտալ, որտեղ Ա. Աթասեանի վիճակը գնահատւել է ծայրայեղ ծանր:

Դէպքի առթիւ ՀՀ քննչական կոմիտէի զինւորական քննչական գլխաւոր վարչութեան հինգերորդ կայազօրային քննչական բաժնում յարուցւել է քրէական գործ՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 34-104-րդ յօդւածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ եւ 13-րդ կէտերով:

Քրէական գործով նախաքննութիւնը շարունակւում է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։