Հա

Քաղաքական

25/07/2021 - 08:50

Ոստիկանութիւնը խոչընդոտել է կազմակերպել Սիւնիքի համայնքապետերի ազատութեան պահանջով ստորագրահաւաքը

Ոստիկանութիւնն այսօր առանց որեւէ պատճառաբանութեան խոչընդոտել է եւ թոյլ չի տւել Երեւանի Հիւսիսային պողոտայում կազմակերպել Սիւնիքի համայնքապետերի ազատութեան պահանջով ստորագրահաւաքը։

Ոստիկանութիւնն այսօր առանց որեւէ պատճառաբանութեան խոչընդոտել է եւ թոյլ չի տւել Երեւանի Հիւսիսային պողոտայում կազմակերպել Սիւնիքի համայնքապետերի ազատութեան պահանջով ստորագրահաւաքը։

Ոստիկանութիւնն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրւայ դիմումից տարբերւել է միայն ամսաթւով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահաւաք կազմակերպելու համար որեւէ իրաւական ակտ կամ նորմ չի նախատեսում որեւէ պատկան մարմնից թոյլտւութիւն վերցնել։

Ակնյայտ է, որ սա արւում է քաղաքական հետապնդումների ենթարկւած անձանց եւ ապօրինի կալանքի տակ գտնւող համայնքապետերի դէմ։

Իրաւապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում։ Ոստիկանութեան նման վարւելակերպը խօսում է այն մասին, որ իշխանութիւնները չեն կարողանում մարսել հանրութեան լայն աջակցութիւնը սիւնեցիներին։

 

«Հայաստան» դաշինք

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։