Հա

Քաղաքական

26/07/2021 - 08:25

«Ադրբեջանի պահւածքը հետեւանքն է այս իշխանութեան քաղաքականութեան եւ նպատակ ունի շարունակական ճնշումների միջոցով իր համար յաջող փաստաթուղթ ստանալ». Տիգրան Աբրահամեան

Պէտք է արձանագրենք, որ Ադրբեջանի այս պահւածքը հետեւանքն է այս իշխանութեան իրականացրած քաղաքականութեան եւ 2020 թւականի պատերազմի արդիւնքի եւ դրան հետեւած գործընթացների։ Այս մասին  Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով սահմանային լարւածութեանը։

«alikonline.ir» - Պէտք է արձանագրենք, որ Ադրբեջանի այս պահւածքը հետեւանքն է այս իշխանութեան իրականացրած քաղաքականութեան եւ 2020 թւականի պատերազմի արդիւնքի եւ դրան հետեւած գործընթացների։ Այս մասին  Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով սահմանային լարւածութեանը։

«Ադրբեջանը երկու նպատակ ունի․ առաջինը՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով ստանալ իր համար ցանկալի արդիւնք եւ այս ճանապարհին հասնելու համար նա ուժեղացնելու է ճնշումները ինչպէս սահմանի տարբեր ուղղութիւններով, այնպէս էլ  դիւանագիտական»,- ասաց նա եւ նշեց, որ այդ ճնշումները տեսանելի են նաեւ Ադրբեջանից հնչող յայտարարութիւնների տեսքով։

«Ադրբեջանի երկրորդ նպատակն է՝ Հայաստանի տարբեր ռազմավարական նշանակութեան օբիեկտների, ճանապարհների նկատմամբ ստանալ վերահսկողութիւն»,- ասաց նա եւ նշեց, որ դրա շնորհիւ Ադրբեջանը մշտապէս կունենայ գերիշխող դիրք։

«Ադրբեջանի  իշխանութիւնները հնարաւորութիւն են տեսնում զարգացնելու իրենց յաջողութիւնը, ինչը նպաստում է ՀՀ իշխանութեան անկարողութիւնը, իրավիճակին ոչ համարժէք գործելը»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Աբրահամեանի՝ թէ որ ուղղութեամբ լարւածութեան յաջորդ ալիքը կը լինի, տակտիկական խնդիր է, այս պահին Ադրբեջանի գլխաւոր նպատակը շարունակական ճնշումների միջոցով իր համար յաջող փաստաթուղթ ստանալն է։ Ըստ նրա՝ Ադրբեջանը ճնշման չորս ուղղութիւն է ֆիքսել՝ Գորիս-Կապան ճանապարհը, Սոթք-Խոզնաւար հատւածը, երրորդը՝ Երասխը, իսկ չորրորդ ուղղութիւնը չցանկացաւ բացայայտել։

Ինչ վերաբերում է ստեղծւած իրավիճակին միջազգային հանրութեան, եւ յատկապէս մեր ռազմավարական գործընկերոջ արձագանգին, Տիգրան Աբրահամեանը նշեց, որ այս իրավիճակին անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարը, որի ասելիքն է, որ եթէ դուք չէք պայքարում ձեր սահմանների համար, կռիւ չէք անում, ապա մենք ձեր փոխարէն կռիւ չենք անելու։

«Սպասելիքներն ակնկալելի էր, աւելին, բայց միւս կողմից հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայիս մակարդակը, Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը ոչ միանշանակ իրավիճակ են ստեղծել, եւ Հայաստանը մեծ թւով հարցերում միայնակ է»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս պահին լայնամասշտաբ պատերազմի հաւանականութիւն չի տեսնում։ «Ռուսաստանի ամուր ներկայութիւնը մեր տարածաշրջանում, թէեւ չի բացառում լոկալ բախումները, սահմանային լարւածութիւնը, բայց ռուսական գործօնը կանխելու է լայնամասշտաբ գործութիւնները»,- յաւելեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։