Հա

Քաղաքական

26/07/2021 - 10:05

«Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատւութիւններին մէկ պատասխան ունենք` հայկական զինւած ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին». Սամուէլ Ասատրեան

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչութեան տեղեկատւութեան բաժնի պետ, գնդապետ Սամուէլ Ասատրեանը 168.am-ի հետ զրոյցում մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան տարածած տեղեկութիւները հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ կրակ բացելու վերաբերեալ:

«alikonline.ir» - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչութեան տեղեկատւութեան բաժնի պետ, գնդապետ Սամուէլ Ասատրեանը 168.am-ի հետ զրոյցում մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան տարածած տեղեկութիւները հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ կրակ բացելու վերաբերեալ:

«Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատւութիւններին մէկ պատասխան ունենք` հայկական զինւած ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին»,- ասել է Սամուէլ Ասատրեանը:

Ադրբեջանական լրատւամիջոցները շրջանառում են այդ երկրի պաշտպանական գերատեսչութեան տարածած տեղեկատւութիւնն առ այն, թէ, իբր, հայկական կողմը յուլիսի 25-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մօտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ, եւ որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։