Հա

Քաղաքական

26/07/2021 - 10:10

«Թուրքիան եւ Ադրբեջանը մեր թշնամիներն են, հակառակորդի կեցւածք չունեն եւ երբեք չեն ունեցել». Գէորգ Դանիէլեան

ՀՀ արդարադատութեան նախկին նախարար Գէորգ Դանիէլեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՀ արդարադատութեան նախկին նախարար Գէորգ Դանիէլեանը գրում է.

«Եւրոպայի սրտում ծնւած, Եւրոպայի արժէքներով դաստիարակւած Սորբոնի համալսարանի իրաւագիտութեան պրոֆեսոր, Ֆրանսիայի դատաւորների քննութեան յանձնաժողովի անդամ Արամ Մարտիրոսեանը՝ ելոյթ ունենալով իր «Համաբարբառ կանոնագիրք Հայոց» գերարժէք ու մեծածաւալ մենագրութեան շնորհանդէսի առթիւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուղղակի մէկ անգամ եւս ապացուցեց, որ պէտք չէ, հնարաւոր չէ լինել աւելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը։ Մի քանի մտքեր մէջբերեմ Եւրոպական արժէքները կամայ, թէ ակամայ իւրովի ընկալած մեր հայրենակիցների համար՝ անւանի պրոֆեսորի ելոյթից.

- թուրքիան եւ ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք. հակառակորդի կեցւածք չունեն եւ երբեք չեն ունեցել,

- թուրքերը եւ ադրբեջանցիները միայն տարածքային խնդիրներ չունեն մեզ հետ, նրանք անթաքոյց տենչում են մեզ ոչնչացնել ամբողջութեամբ,

- 18-րդ դարի կէսերից սկսած մարդու իրաւունքները սահմանելիս, քաղաքակրթութիւնը «վտարել է» Աստծուն իր հոգուց, եւ այդ համատեքստում պատահական չէ, որ մարդկութեանը սպառնացող ակնյայտ աղէտները թողած, գերիշխողը դարձել է ԼԳԲՏ համայնքի շահերի անխաթար գերակայութիւնը։

Չշարունակեմ, արդէն հասկացողի համար մնացեալը պարզ է։ Կրկնում եմ, այսպէս են մտածում անւանի բուհերում դասաւանդող աշխարհահռչակ հայ իրաւագէտները, իսկ տեղական «կոլեգաները» շարունակում են թմբիրի մէջ մնալ...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։