Print this page
26/07/2021 - 11:15

«Ադրբեջանում սարսափում են բոլոր այն գործիչներից եւ ուժերից, որոնք Հայաստանում կարող են իշխանութեան գալ եւ անվտանգութիւն ապահովել». Տիգրան Աբրահամեան

«Բնական է, որ սահմաններում առկայ իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիւ աշխատանք տանել, ինչը դրսեւորւում է նաեւ ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատւածում Ադրբեջանի ակտիւացմանը, ապա այդ ակտիւացումը կարող էր լինել Սիւնիքի հատւածում, Երասխում, այսինքն՝ փաստւում է, որ կայ խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից յետոյ, եւ Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - «Բնական է, որ սահմաններում առկայ իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիւ աշխատանք տանել, ինչը դրսեւորւում է նաեւ ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատւածում Ադրբեջանի ակտիւացմանը, ապա այդ ակտիւացումը կարող էր լինել Սիւնիքի հատւածում, Երասխում, այսինքն՝ փաստւում է, որ կայ խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից յետոյ, եւ Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիւ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամեանը:

«Ադրբեջանում սարսափում են բոլոր այն գործիչներից եւ ուժերից, որոնք Հայաստանում կարող են իշխանութեան գալ եւ բերել անվտանգութեան բարձրացում, զինւած ուժերի մարտունակութեան անհրաժեշտ մակարդակին հասցնել եւ գլոբալ իմաստով անվտանգութիւն ապահովել: Անվտանգութիւն ասւածը, ներքին բաղադրիչներից բացի, ունի նաեւ արտաքին բաղադրիչներ՝ սկսած ռեգիոնալ պետութիւնների հետ համագործակցութիւններից, տարբեր ռազմաքաղաքական դաշինքներից: Որեւէ ուղղութեամբ այս պահին ՀՀ իշխանութիւնները որեւէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի համար ամենաբարենպաստ իրավիճակն է ստեղծւել վերջին 30 տարում, արդիւնքն այն էր, որ հէնց այս իշխանութեան օրօք տեղի ունեցաւ լայնամասշտաբ ռազմական գործողութիւնները: Ադրբեջանը փորձելու է զարգացնել իր յաջողութիւնները եւ պոկել Հայաստանից առաւելագոյնը»,- ընդգծեց նա:

Ադրբեջանի գործողութիւններին հակազդող միջոցառումներ ՀՀ իշխանութիւնների կողմից Աբրահամեանը չի տեսնում. «Այն դերակատարները, որոնք ռազմաքաղաքական վերնախաւում տեղ են զբաղեցրել, նաեւ՝ վերջին կադրային փոփոխութիւնների արդիւնքում կամ դրանից առաջ էլ, այդ մարդիկ նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում ունակ չեն լուծել մեր խնդիրները: Հետեւաբար՝ իմ կանխատեսումները որեւէ ձեւով չեն կարող լաւատեսական լինել»:

Դիտարկմանը՝ ընդդիմութեանն էլ են մեղադրում այս իրավիճակում պասիւ լինելու համար, նա այսպէս արձագանգեց. «Պասիւութիւն ասւածն ինձ համար լաւ ընկալելի չէ: Ես էլ եմ հանդիպել նման մեկնաբանութիւնների. Ոմանք առաջարկում են ընդդիմութեանը գնալ Երասխ, ոմանք՝ Կութ կամ Սիւնիքի հատւած: Ի վերջոյ, պէտք է յստակ հասկանանք, թէ որն է առհասարակ ոչ միայն այս իրավիճակում, այլեւ երկրում տեղի ունեցող զարգացումներում ընդդիմութեան դերակատարութիւնը:

Մենք խօսում ենք մի ժամանակահատւածի մասին, երբ ըստ ԿԸՀ-ի՝ հանրութեան մօտ 54 տոկոսը գնացել եւ քւէարկել է այս իշխանութեան, այս իշխանութեան արածի եւ չարածի եւ այս իշխանութեան առաջադրած «ապագայի» համար: Այս իրավիճակում ես չեմ հասկանում, օրինակ՝ ընդդիմութեան անելիքը, բացի նրանից, ինչ անում է՝ յայտարարութիւնների, որոշակի ճնշման փորձերի, հանրութեանն իրականութիւնը ներկայացնելու տեսանկիւնից: Նոյնիսկ չեմ խօսում այն մասին, որ ընտրական գործընթացները նոր են աւարտւել, եւ խորհրդարանական ընդդիմութիւնը հանդէս է գալիս վիրաւոր դիրքերից՝ ընտրութիւնների արդիւնքները հաշւի առնելով: Եւ չեմ կարծում, որ այս փուլում ճիշտ են հարւածները, որոնք գալիս են նաեւ որոշակի առումով պրագմատիկ հատւածից: Ընտրութիւններից յետոյ տեսել ենք, որ այն ուժերը, որոնք Փաշինեանի դէմ էին հանդէս գալիս, գնացին եւ ողջունեցին, հանդիպեցին նրա հետ:

Մենք տեսանք, որ երկրում ռէալ ընդդիմադիր ուժերի կարելի է հաշւել մէկ ձեռքի մատների վրայ: Եւ այս իրավիճակում այն մարդիկ, ովքեր փորձում են հասնել այս իշխանութիւնների հեռացմանը, գոնէ այս փուլում պետք է իրենց սատարումը կամ գոնէ նէյտրալ լինելը ապահովեն»:

Տիգրան Աբրահամեանը նկատեց. «Պէտք է խոստովանել, որ գոնէ այս իրավիճակում ընդդիմութեան գործիքակազմը՝ ակտիւօրէն ազդելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրայ, այդքան էլ մեծ չէ: Մեր առաջնային քայլերից մէկը առաջիկայում հէնց լինելու է մեր հնարաւորութիւնների ընդլայնումը, իշխանութեան այս լկտիութիւնների, սամասուդների քաղաքականութեան զսպումը, բայց սրա համար նաեւ ժամանակ է պէտք»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր