Հա

Քաղաքական

26/07/2021 - 11:25

Հայաստանում հիբրիդային ռեժիմ է

Դասական աւտորիտարիզմի դէպքում ամէն ինչ պարզ է: Կայ Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հաւաքւած մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանութիւն, մահակներ, աւտոմատներ, գրաքննութեան պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

Դասական աւտորիտարիզմի դէպքում ամէն ինչ պարզ է: Կայ Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հաւաքւած մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանութիւն, մահակներ, աւտոմատներ, գրաքննութեան պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ:

Կայ նաեւ փոքրամասնութիւն, որին այդ ամէնը դուր չի գալիս. երբեմն ինչ-որ ակցիաներ է անում, բայց իշխանութեանն առանձնապէս վնաս չի տալիս. ծայրայեղ դէպքում անհրաժեշտութիւն է առաջանում «փակել» Նաւալնու նման մարդկանց: Կայ մեծամասնութիւն, որին այդ ակցիաներն ու պահանջները չեն հետաքրքրում, կամ, իրենց լեզւով ասած, «до лампочки»՝ («Դէպի լոյս») լաւագոյն դէպքում այդ մեծամասնութիւնը փնթփնթում է փոքրամասնութեան վրայ՝ «ինչո՞ւ էք խանգարում հանգիստ ապրենք»:

Քանի որ ընտրութիւնների եւ քաղաքական պայքարի մեխանիզմներ նման երկրներում չկան, Պուտինը եւ նրա «սելեկտորատը» (նրա կողմից ընտրւած մարդիկ) հանգիստ իշխում են տասնամեակներ շարունակ՝ այնքան ժամանակ, մինչեւ անտարբեր մեծամասնութիւնը քիչ թէ շատ կուշտ է:

Դասական ժողովրդավարութիւնների դէպքում նոյնպէս ամէն ինչ պարզ է. կայ ընտրւած իշխանութիւն, որը կանոնաւոր կերպով փոխւում է: Կան նաեւ տարբեր տիպի փոքրամասնութիւններ, որոնք շատ ակտիւ են ու անընդհատ ինչ-որ ակցիաներ են իրականացնում: Իշխանութիւնը նրանց լսում է եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ նրանց պաշտպանելու համար: Կայ մեծամասնութիւն, որը թէեւ կենցաղային մակարդակով փնթփնթում է այդ ակտիւիստների դէմ, բայց սովորաբար հրապարակաւ չի հակադրւում՝ օրէնքը դա արգելում է:

Իշխանութիւնը, միեւնոյն է, հիմնւում է այդ մեծամասնութեան վրայ ու բաժանւելով մէկուկէս, երկու կամ մի քանի կուսակցութիւնների, իշխում է «հերթափոխով»:

Հայաստանեան ռեժիմն այդ առումով «հիբրիդային» է: Ընտրական մեխանիզմը 2018 թւականին, ընդհանուր առմամբ, վերականգնւել է, հեռուստաեթերում կան ալիքներ, որոնք գրաքննութեան չեն ենթարկւում: Բայց, չնայած այդ ամենին, Փաշինեանն իշխում է մօտաւորապէս այնպէս, ինչպէս Պուտինը կամ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (հասկանում եմ, իհարկէ, այդ երեքի էական տարբերութիւնները):

Խնդիրն, ըստ ամենայնի, հետեւեալն է. Հայաստանում կայ փոքրամասնութիւն, որը ցաւ է ապրում տարածքային եւ մարդկային կորուստների համար, կայ մեծամասնութիւն (շարունակում եմ պնդել, որ այդպէս կարելի է բնութագրել ընտրութիւններին մասնակցող քաղաքացիների մեծամասնութեանը), որն այդ կորուստների հանդէպ անտարբեր է: Կայ փոքրամասնութիւն, որը կարծում է, որ բոլոր դէպքերում ամէն ինչ պէտք արւի օրէնքով եւ կայ մեծամասնութիւն, որը վստահ է, որ որոշ մարդկանց հանդէպ օրէնքը չպիտի գործի, եւ այստեղ պէտք է առաջնորդւել «յեղափոխական իդեալներով»:

Ինչպէս ժողովրդավարական երկրներում, իշխանութիւնը գործում է այդ մեծամասնութեան անունից: Ինչպէս աւտորիտար երկրներում, առաջին դէմքի իշխանութիւնն անսահմանափակ է եւ անվերահսկելի:

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

  • Երբ չկայ հայեցակարգ
    Երբ չկայ հայեցակարգ

    Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինեանը ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարութեան, չունէին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հայեցակարգ:

  • Չնմանւել իշխանութիւններին
    Չնմանւել իշխանութիւններին

    Այն, որ Ազգային ժողովում կրքեր են եռում, նորմալ է. իհարկէ, աւելի լաւ է չբղաւել կամ իրար չվիրաւորել, բայց դրա մէջ էլ ոչ մի արտառոց բան չկայ՝ ոչ մեր, ոչ էլ աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում: Իշխանաւորների կեցւածքի մէջ նոյնպէս որեւէ արտասովոր բան չկայ. կոմունիստների, ՀՀՇ-ականների (իշխանութեան 3-րդ տարուց սկսած), ՀՀԿ-ականների նման, նրանք փքւած են, ինքնագոհ, քննադատութեան եւ իրենց մատչելիութեան համար ամէն կողմից արգելքներ դնող:

  • Որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում
    Որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում

    «Ես Փաշինեանին շատ եմ սիրում ու յարգում», - երէկ ինձ խոստովանեց մի ծանօթ: «Շատ էլ լաւ էք անում,- պատասխանեցի,- իսկ ինչո՞ւ էք այդքան սիրում ու յարգում»: Զրուցակիցս մէկ րոպէ մտածեց ու յետոյ ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:

  • 54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը
    54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը

    Փաշինեանին վստահութեան մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խօսւել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժւել են. կասկածի տակ է դրւել այն հիմքը, որի վրայ ստեղծւել է Երրորդ Հանրապետութիւնը:

  • Պատրանքներով ապրելու հետեւանքները
    Պատրանքներով ապրելու հետեւանքները

    ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասի յայտարարութիւնն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադէպ է», եւ այդ կազմակերպութիւնը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհութիւն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թէ անվտանգութեան համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնւում Հայաստանը, կարող փոխարինւել մէկ այլ համակարգով, Զասի յայտարարութեան մէջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պէտք է դրդի մեր պետութեանն անել այդ վճռական քայլը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։