Հա

Քաղաքական

26/07/2021 - 12:35

«Հասկացէք, ինչ-որ պահի նորանոր համաձայնութիւններ կը կնքւեն հզօրների միջեւ... եւ մենք կը մնանք, առնւազն առանց Արցախի»․ Աւետիք Իշխանեան

Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«ԴԷ՛, ԽՕՍԷՔ, ԻՆՉՈ՞Ւ ԷՔ ԼՌՈՒՄ

Մի քանի օր սպասում էի, թէ Հայաստանի «առաջադէմ, ժողովրդավար» գործիչներն ինչպէս պէտք է բացատրէին Ջօ Բայդէն-Անգելա Մերկէլ բանկցութիւնները, որոնց հիմնական մեխը, Ռուսաստանից դէպի Գերմանիա «Հիւսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հաւանութիւն տալն էր։ Արդեօ՞ք, այդ համաձայնութեամբ Արեւմուտքը «քցեց» «ժողովրդավարական» Ուկրայնիային, ինչպէս կարծում եւ ողբում են Ուկրայինայի իշխանութիւններն ու «առաջադէմ» գործիչները։ Նորից եմ կրկնում հարցս, ուղղւած Հայաստանի «առաջադէմներին».

- Ինչո՞ւ էք լռում, դէ խօսէ՛ք։

Իրականում, այստեղ ոչ մի «քցոցի» չկայ։ Ողջ համաշխարհային պատմութեան փորձն է ցոյց տալիս, որ բոլոր պետութիւնները շարժւում են իրենց երկրների քաղաքական, տնտեսական, կայսերական հակում ունեցողները, նաեւ հեռահար աշխարհաքաղաքական շահերով։ Այն ժողովուրդները, որոնք երկար ժամանակ պետականութիւն չեն ունեցել, կամ զուրկ են պետական մտածողութիւնից, օգտագործւում են եւ փալասի պէս դէն են նետւում հզօր խաղացողների կողմից։ Ուկրայինան, ինչպէս ժամանակին Վրաստանը, վերջին տարիներին Հայաստանը, նոյնպէս օգտագործւեցին աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Ինչպէս Վրաստանը, Ուկրայինան, այնպէս էլ Հայաստանը, իրենց տխմար, ուրիշի վրայ յոյս դնելով, յենւելով երրորդ ուժի վրայ, կորցրեցին տարածքներ, տւեցին զոհեր, բայց այդպէս էլ խելքի չեկան։ Հասկացէք, աշխարհի հզօրները, յանուն մեր տիպի երկրների համաշխարհային, միջուկային պատերազմ չեն սկսի եւ ինչ-որ պահի, ինչպէս ԱՄՆ-Գերմանիա-Ռուսաստան գազային համաձայնագրով, «լեզու կը գտնեն», իսկ ...խեղճ Ուկրայինա։

Հասկացէք, ինչ-որ պահի նորանոր համաձայնութիւններ կը կնքւեն հզօրների միջեւ... եւ մենք կը մնանք, առնւազն առանց Արցախի... Խելքի եկէք, թէ՞ այստեղ խելքի հարց չի, այլ միայն ու միայն անձնական շահի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։