Հա

Քաղաքական

27/07/2021 - 14:05

«Եթէ ՀՀ իշխանութիւնների սեղանին ինչ որ առաջարկ է դրւած՝ կարեւոր չէ միջնորդների, թէ ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պէտք է բարձրաձայնեն»․ Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Ադրբեջանի ԱԳ նախարարը յայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղութեան պայմանագիր կնքելու առաջարկների եւ պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերեալ։

Հայաստանի իշխանութիւնները սահմանների դեմարկացիայի մասին խօսել են, բայց Ադրբեջանի առաջարկի՝ խաղաղութեան պայմանագիր կնքելու մասին ոչինչ չեն ասում:

Չի բացառւում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ, սակայն եթէ ՀՀ իշխանութիւնների սեղանին ինչ որ առաջարկ է դրւած՝ կարեւոր չէ միջնորդների, թէ ուղիղ Ադրբեջանի կողմից, ապա դրա մասին պէտք է բարձրաձայնեն:

Եթէ նման առաջարկ չի եղել, չի քննարկւել, ապա դա պէտք է հերքւէր:

Այս թեման կարեւոր է նաեւ այլ տեսանկիւնից: Բաքւից հնչող յայտարարութիւններն անուղղակի ձեւով ցոյց են տալիս, որ սահմանային լարւածութեամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրայ՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ:

Իսկ թէ ինչ բովանդակութիւն ունի այդ փաստաթուղթը կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ դրա ստորագրումը Ադրբեջանի համար կարեւոր նշանակութիւն ունի, յստակ է նրանց նկատելի շահագրգռւածութիւնից ու դրան հասնելու ջանքերից»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։