Հա

Քաղաքական

28/07/2021 - 09:50

«Ադրբեջանական ԶՈՒ-ն ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել է ինտենսիւ հրաձգութիւն Գեղարքունիքի գիւղերի ուղղութեամբ. սոյն հաղորդագրութիւնը կուղարկւի միջազգային մարմիններին». ՀՀ ՄԻՊ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղից եւ Սարատեղի կոչւող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինւած ուժերն այսօր վաղ առաւօտեան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում, սկսել են ինտենսիւ հրաձգութիւն:

«alikonline.ir» - ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղից եւ Սարատեղի կոչւող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինւած ուժերն այսօր վաղ առաւօտեան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում, սկսել են ինտենսիւ հրաձգութիւն:

Ինչպէս տեղեկանում ենք Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի ֆէյսբուքեան էջից, բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հէնց իրենց բնակավայրերի ուղղութեամբ: Ըստ բնակիչների` գիւղի ուղղութեամբ կրակոցները կանխւում են միայն ՀՀ զինւած ուժերի պատասխան կրակոցների շնորհիւ:

Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստանում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ գիւղերի ուղղութեամբ` խաթարելով ողջ գիւղի խաղաղ կեանքը: Այդ կրակոցներն ամէն անգամ հնարաւոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիւ:

Մարդու իրաւունքների պաշտպանը յատուկ է նշում, որ ադրբեջանական զինւած ուժերի պարբերական դարձած այս յանցաւոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գիւղերի քաղաքացիական բնակիչների կեանքի իրաւունքն ու առողջութիւնը, խաթարում են խաղաղ կեանքը, թոյլ չեն տալիս գիւղատնտեսութեամբ զբաղւել:

Սոյն հրատապ հաղորդագրութիւնը կուղարկւի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գիւղերի վրայ ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտութեան մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։