Հա

Քաղաքական

28/07/2021 - 10:40

«Ադրբեջանական ԶՈՒ-ի յարձակումից յետոյ ծաւալւած մարտական գործողութիւնների հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, եւս երկու զինծառայող վիրաւոր են». ՀՀ ՊՆ

Յուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների նախաձեռնած յարձակումից յետոյ ծաւալւած մարտական գործողութիւնների հետևանքով, ժամը 08։30-ի դրութեամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, եւս երկու զինծառայող վիրաւոր են։

«alikonline.ir» - Յուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների նախաձեռնած յարձակումից յետոյ ծաւալւած մարտական գործողութիւնների հետևանքով, ժամը 08։30-ի դրութեամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, եւս երկու զինծառայող վիրաւոր են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ ֆէյսբուքեան էջից:

Մարտական գործողութիւնները շարունակւում են:

Յիշեցնենք, որ այսօր վաղ առաւօտեան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաք Մոսկւայում նախատեսւող բանակցութիւններից առաջ, նախայարձակ մարտական գործողութիւններ է սկսել Հայաստանի Հանրապետութեան սահմանների վրայ` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատւածում։ Ծաւալւել են մարտական գործողութիւններ, ընթանում է ինտենսիւ փոխհրաձգութիւն։
Հակառակորդը փորձում է բարելաւել իր յենակէտերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կատարում են իրենց առջեւ դրւած մարտական խնդիրները, իրականացնում են իւրային դիրքերի պաշտպանութիւն՝ թոյլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 07։30-ի դրութեամբ ունենք երկու վիրաւոր, եւս հինգ զինծառայողի վերաբերեալ տւեալները ճշտւում են։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։