Հա

Քաղաքական

28/07/2021 - 10:20

«ՀՀ տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառմանն ի պատասխան ՀՀ-ն գործի կը դնի միջազգային իրաւունքով վերապահւած իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել հայ-ադրեբջանական սահմանին ադրբեջանական կողմի նախաձեռնութեամբ սկսւած տեղային մարտերի առնչութեամբ, որոնց հետեւանքով զոհւել է 3, վիրաւորւել 2 հայ զինծառայող։

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել հայ-ադրեբջանական սահմանին ադրբեջանական կողմի նախաձեռնութեամբ սկսւած տեղային մարտերի առնչութեամբ, որոնց հետեւանքով զոհւել է 3, վիրաւորւել 2 հայ զինծառայող։

Յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ․

«ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները յուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, յարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հիւսիս-արեւելեան ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի արդիւնքում ծաւալւել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տւեալների` կան մարդկային կորուստներ։

Յատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնաւոր սրման այն պայմաններում, երբ շարունակւում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայութիւնը, երբ Ադրբեջանի ղեկավարութիւնը հիմնաւորում է նմանօրինակ գործողութիւնները Հայաստանի հանդէպ տարածքային եւ պատմական պահանջների առաջադրմամբ։

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետութիւնը գործի կը դնի միջազգային իրաւունքով վերապահւած իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։

Խստօրէն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան դէմ ուղղւած ադրբեջանական կողմի ռազմական գործողութիւնները։

Իրադրութեան հետագայ սրման ամբողջ պատասխանատւութիւնն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։